Անիտա Վոգել (անգլ.՝ Anita Vogel, նոյեմբերի 24, 1969(1969-11-24)), Fox News Channel հեռուստաալիքի ամերիկացի թղթակից[1]։

Անիտա Վոգել
Ծնվել էնոյեմբերի 24, 1969(1969-11-24) (54 տարեկան)
Ազգությունամերիկահայ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունգրող
Զբաղեցրած պաշտոններլրագրող, Fox News Channel-ի թղթակից

Կյանք և կարիերա խմբագրել

Անիտա Վոգելը ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 24-ին հայկական ծագմամբ ամերիկուհի մոր և արևելաեվրոպական ծագում ունեցող հոր ընտանիքում, որը մահացել է Վոգելի մանուկ ժամանակ[2]։ Նրա մոր ընտանիքը Հայոց ցեղասպանությունից փախել է Էվերեգ փոքրիկ գյուղից, որն այժմ Թուրքիայի Կենտրոնական Անատոլիայի Կայսերիի նահանգ Դեվելի քաղաք և շրջանն է։ Նրա մայրը ծնվել է Նյու Յորքում և ընտանիքին Նյու Յորքից տեղափոխել Կալիֆորնիա, երբ Վոգելը երկու տարեկան էր[2]։

Վոգելը աշխատել է WJET-ի համար Էրիում(Պենսիլանիա), և KCRA-ի համար` Սակրամենտոյում։ Նա սկսել է իր կարիերան Վաշինգտոնում` աշխատելով ABC Network News-ում։ Վոգելն ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը` քաղաքագիտության և ռադիոլրագրության ասպարեզում։ Նա աշխատում է ցանցի հետ 2001 թվականից։ Հաստատվել է Լոս Անջելեսում։ Նախկինում նա Ջեքսոնվիլում եղել է WTLV-ի լրագրող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Anita Vogel». Fox News. Վերցված է 2010 թվականի մայիսի 12-ին.
  2. 2,0 2,1 Nelson, Jo (2008 թվականի հուլիսի 19). «Anita Vogel: Network Correspondent» (PDF). Armenian Reporter. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թվականի դեկտեմբերի 22-ին.