Անիտա Զախարյան
Անիտա Զախարյան (հոկտեմբերի 23, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ամերիկացի մարզուհի, սեղանի թենիսիստուհի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն․ միայնակ (1984, 1986), զուգախաղ (1979, 1980), թիմային մրցումներում Եվրոպայի չեմպիոն (1984), «Բարեկամություն-84» մրցույթի մրցանակակիր՝ զուգախաղում (1984)։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1979)։
Անիտա Զախարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | սեղանի թենիսիստ |
Կենսագրություն
խմբագրելԱնիտա Զախարյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում՝ սպորտային մարմնամարզության խորհրդային մարզիչ Լեոնիդ Զախարյանի ընտանիքում։ Սկսել է սեղանի թենիսով զբաղվել մոր, այդ մարզաձևով ԽՍՀՄ բազմակի չեմպիոնուհի Սյուզաննա Զախարյանի (Առաքելյան) ղեկավարությամբ։ 1970 թվականների վերջին մի քանի անգամ դարձել է ԽՍՀՄ-ի և Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն։
1978 թվականին ԽՍՀՄ ազգային հավաքականում նորամուտը նշեց Դույսբուրգի Եվրոպայի առաջնությունում, որտեղ Սարգիս Սարխայանի հետ միասին հասավ կիսաեզրափակիչ խառը զուգախաղում և նվաճեց այդ մրցումների բրոնզե մեդալը։ 1979 և 1980 թվականներին Լյուդմիլա Բակշուտովայի հետ հաղթել է կանանց զուգախաղի ԽՍՀՄ առաջնությունում։
1986 թվականին կրկին հաղթել է ԽՍՀՄ-ի անհատական առաջնությունում, որից հետո ստիպված է եղել ընդհատել իր ելույթները՝ կապված երեխայի ծննդյան հետ։
1989 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ վերսկսել է մարզական կարիերան։ 1991-1996 թվականներին մասնակցել է ԱՄՆ առաջնություններին, 1994 թվականին այդ երկրի հավաքականի կազմում հանդես եկել Աշխարհի գավաթում[1]։
Հետագայում մարզչական գործունեությամբ է զբաղվել «Gilbert Table Tennis Center»-ում (Լոս Անջելես)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Статистика на сайте Федерации настольного тенниса США(անգլ.)
- https://web.archive.org/web/20100619133439/http://saef.us/aboutus.html Спортивная биография (в разделе «Board of Directors»)