Անիի պաշտպանության մարտեր

Անիի պաշտպանության մարտեր, 1043, 1045, 1126, 1236, օտար թշնամիների դեմ անեցիների մղած կռիվները։ 1043 թվականին բյուգանդական կայսր Մոնոմախը Գագիկ Բ-ից պահանջեց կատարել Տրապիզոնի համաձայնագիրը (1022) և Անին հանձնել Բյուզանդիային։ Մերժում ստանալով, բյուգանդական զորքը 1043 թվականի սկզբին շարժվեց դեպի Անի, բայց Գագիկ Բ և Վահրամ Պակավոմուին, կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը՝ ծանր պարտության մատնելով թշնամուն։

Նույն թվականին բյուզանդացիները կրկնեցին իրենց հարձակումները, բայց նորից պարտվեցին։ Գագիկ Բ-ին խաբեությամբ Կոստանդնուպոլիս տանելուց հետո, 1044 թվականի աշնանը, Բյուզանդիան մեծ բանակով հարձակվեց Անիի վրա։

Հայոց զորքերը Վահրամ Պահլավունու գլխավորությամբ պաշտպանեցին Անին։ Սակայն, հակառակորդին ի վերջո հաջողվեց 1044 թվականին խաբեությամբ գրավել քաղաքը։ 1126 թվականին տնեցիները մեկ ամբողջ տարի պատերազմեցին Շեդդադյան Փատլուն ամիրայի դեմ։ Նրանց օգնում էին վրացիները։ Պաշարված Անիում սով սկսվեց, բայց ժողովուրդը շարունակեց հերոսաբար դիմադրել։

Հատկապես աչքի ընկավ ռամիկ կին Այծյամն Անեցին, որը արհամարհելով մահվան վտանգը, վիրավոր վիճակում, նետերի տարափի տակ բերդապարիսպներից պարսատիկով քարեր էր նետում թշնամու վրա։ 1236 թվականին Անին պաշարվեց մոնղոլ զորավար Չարմաղանի կողմից, որը տնեցիներից պահանջեց անձնատուր լինել։ Հայերը մերժեցին թշնամու առաջարկը և դիմադրություն կազմակերպեցին։ Միայն գերակշիռ ուժերի շնորհիվ թշնամին կարողացավ գրավել քաղաքը և դաժան հաշվեհարդար տեսնել բնակչության հետ։

Գրականություն

խմբագրել
  • Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակսւգրութիւն, Վաղ–պատ, 1898, էջ 96–97
  • Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղ–պատ, 1893, էջ 125–127
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961, էջ 258–59
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 415