Անժառանգ գույք, քաղաքացիական իրավունքում մահացածի գույքը, եթե ժառանգատուն ըստ օրենքի կամ կտակի ժառանգառու չունի, կամ եթե նրա բոլոր ժառանգները հրաժարվել, օրենքով կամ կտակով զրկվել են ժառանգությունից։ Անժառանգ գույքը անցնում է պետությանը, որը պատասխանատու է ժառանգատուի պարտքերի համար իրեն անցած գույքի իրական արժեքի չափով։ «Անժառանգ գույք» տերմինը գործող օրենքը չի օգտագործում, սակայն նշված իմաստով գործնականում հաճախ է կիրառվում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժառանգ գույք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 406