Բացել գլխավոր ցանկը

Anthrax («Անթրաքս», ռուս.՝ сибирская язва) , Ամերիկյան Մետալ-խումբ, որը հանդես է գալիս թրեշ-մետալ, սպիդ-մետալ, ինչպես նաև գրուվ-մետալ ժանրերում. Հիմնվել է 1981 թվականին Նյու-Յորքում: Մտնում է Թրեշ-Մետալ խմբերի Մեծ Քառյակի մեջ։

Անթրաքս
AnthraxSonisphere2010.jpg
Ձախից-աջ: Ֆրենկ Բելո, Ջոուի Բելադոնա Սքոթ Իեն, 2010 թվ., Ստոկհոլմ ,
0701 Anthrax Logo LR.png
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Նյու-Յորք
ԺանրերԹրեշ-Մետալ, Սպիդ-Մետալ , Գրուվ-Մետալ
Գործունեություն1981-ներկա
ԼեյբլMegaforce Records?, Elektra Records, Island Records և Nuclear Blast
Կայքanthrax.com
Anthrax (American band) Վիքիպահեստում

Խմբի հեղինակած 4 ստուդիական ալբոմները՝(Among The Living, State of Euphoria, Persistance of Time, Sound of White Noise), ԱՄՆ-ում համարվել են ոսկե։ Խումբը հաճախ հայտնվել է սերիալներում, ֆիլմերում, ինչպես նաև նրանց «Madhouse» և «Now It’s Dark» երգերը կարելի է հանդիպել համակարգչային խաղերում։

ՊատմությունԽմբագրել

Խմբի առաջին կազմի մեջ մտնում են. Քեննի Քաշերը (բաս-կիթառ), Դեյվ Ուեյս (հարվածային), Դեննի Լիլկեր (կիթառ), Իան Սքոթ (կիթառ)։ Սկզբում խմբի վոկալիստը եղել է Իանը, սակայն 1982 թվականին, մի քանի փորձերից հետո այդ դերը խմբում ստանձնեց Նիլ Տուրբինը. 1983 թվականին «Megaforce Records»-ի հետ համագործակցելով Ջոնի Զազուլի ղեկավարությամբ թողարկում են իրենց առաջին ալբոմը՝Fistful of Metal:

1985 թվականին թողարկելով մինի-ալբոմ Armed and Dangerous-ը, Անթրաքսին հնարավորություն է տալիս նոր պայմանագիր կնքել Island Records-ի հետ։

«Մեծ Քառյակ»-ը հայտնի է նրանով, որ երբևէ ելույթ չէին ունեցել միասին։ Նրանց համատեղ առաջին համերգը տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 16-ին Վարշավայում: Համերգը բացում է Անթրաքսը, այնուհետև Մեգադեթն ու Սլեյերը, իսկ ամենավերջում համերգը փակեց Մետալիկան։

ՍկավառակգրությունԽմբագրել

  • 1983 — Fistful of Metal
  • 1985 — Spreading the Disease
  • 1987 — Among the Living
  • 1988— State of Euphoria
  • 1990— Persistence of Time
  • 1993 — Sound of White Noise
  • 1995 — Stomp 442
  • 1998 — Volume 8: The Threat Is Real
  • 2003 — We’ve Come for You All
  • 2011 — Worship Music
  • 2015 — TBA

ԿազմըԽմբագրել

  • Սքոթ Իեն — ռիթմ-կիթառ, բեկ-վոկալ (1981—մեր օրեր)
  • Ջոուի Բելադոնա - վոկալ (1984-1992, 2005-2007, 2010—մեր օրեր)
  • Չարլի Բենատե — հարվածային (1983—մեր օրեր)
  • Ֆրենկ Բելո — բաս-կիթառ, բեկ-վոկալ (1984—2004, 2005—մեր օրեր)
  • Ջոնաթան Դոնիաս — սոլո-կիթառ (2013—մեր օրեր)