«Անդրոիդ» (հոլ.՝ App), ռեժիսոր Բոբի Բուրմանսի նիդերլանդական թրիլլերը[7]։ Գլխավոր դերակատարը դերասանուհի Հաննա Հուքսթրան է։ «Անդրոիդը» դարձել է առաջին ֆիլմը, որը միաժամանակ ցուցադրվել է երկու էկրաններին (կինթատրոններում և հանդիսատեսի սմարթֆոնների էկրաններին[8][9]։ Նիդերլանդներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի մարտի 28-ին։ Ֆիլմը ցուցադրվել է սահմանափակ քանակությամբ կինոթատրոններում։

Անդրոիդ
հոլ.՝ APP
Երկիր Նիդերլանդներ
Ժանրկինոֆանտաստիկա
Թվականապրիլի 3, 2013, մայիսի 26, 2014[1][2] և մայիսի 16, 2014[3]
Լեզուհոլանդերեն
ՌեժիսորԲոբի Բոերմանս[4]
ՊրոդյուսերՌոբին դե Լևիտա[5]
ԴերակատարներՀաննա Հուկստրա, Իսիս Կաբոլե, Ռոբերտ դե Հոոգ, Մատհեյս վան դե Զանդե Բակհոյզեն, Պատրիկ Մարտենս, Հարի վան Ռեյտհովեն, Լիզա Սիպս, Էրուն Սպիցենբերգեր, Մարկ վան Էուեն, Gigi Ravelli?[6] և Ռուս Օուիհենդ[6]
ԵրաժշտությունՀերման Վիտկամ
Տևողություն75 րոպե
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ներկայացված է ոչ շատ հեռավոր ապագան։ Ժամանակակից մարդու կյանքում մեծ դեր ունեն նոր տեխնոլոգիաները։ Նիդեռլանդացի ուսանողուհի Աննան բացառություն չի։ Նա համարյա ամբողջ օրը չի բաժանվում իր սմարթֆոնից։ Մի անգամ նրա ընկերոջ տանը տեղի ունեցեած երեկույթից հետո իր սմարթֆոնում տեսնում է անհայտ «Իրիս» անվամբ ծրագիրը և զարմանում է։ Սկզբից հավելվածը ընդհանրապես չի երևում և հիշեցնում է սովորական ձայնային ինտերֆեյս, բայց շուտով «Իրիսը» սկսում է դժբախտություն բերել աղջկան և նրա հարազատներին։ Ծրագիրը կարողանում է ինքնուրույն միացնել հեռախոսի տեսախցիկը, ուղարկել հաղորդագրություն ցանկացած կոնտակտի, միանալ ցանկացած էլեկտրական սարքավորումների։ Աննան սկսում է զանգեր ստանալ Լիզբեթից, մի աղջկանից, ում հեռախոսը հետ զանգի ժամանակ միշտ անջատված է լինում։ Նախ Աննայի նկարահանած տեսահոլովակը, որտեղ Սոֆին և դայվինգի ուսուցիչը հայտնվում են անհարմար դրության մեջ, դառնում է հանրության սեփականությունը։ Քիչ ավելի ուշ Աննան փորձում է հեռախոսը հանձնել խանութին, բայց անսպասելիորեն բոլոր հեռուստաէկրաններին բաժիններում սկսում են հեռարձակվել կադրեր նրա ամենօրյա կյանքից։ Առաջին իրական զոհը դառնում է քոլեջի ուսուցիչը, ում գաղտնի կյանքը բացահայտվում է «Իրիս» հավելվածի միջոցով։ Ուսուցիչը իր կյանքին վերջ է տալիս հենց աշակերտների աչքի առաջ։ Հեռախոսից ազատվելու փորձերը լավ արդյունքի չէին բերում, ավելին, խանութի վաճառողը, ով փոխելու համար վերցրել էր Աննայի հեռախոսը` մահանում է պայթյունից։ Հաջորդ զոհը դառնում է Աննայի ամենամոտ ընկերուհին` Սոֆին, ում հավելվածը հասցնում է դժբախտ պատահարի, նա հոսանքահարվում է լողավազանում։ Պատահականորեն Աննան հասկանում է, որ իր նախկին ընկերը ուղղակիորեն կապ ունի այս ամենի հետ, երբ երեկույթի լուսանկարներից մեկում ընկերոջ հեռախոսի էկրանին տեսնում է հավելվածը։

Աննան գնում է նրա մոտ բացատրություն պահանջելու, և պարզվում է, որ ոչ միայն նա, այլ նաև նրա եղբորը վիրահատած ու նրա մեջ փորձարարական չիպ դրած պրոֆեսորն էլ է գաղտնիքի հիմնական կրողներից. ծրագիրը ստեղծվել էր նրա եղբոր համար` բժշկական նպատակներով, սակայն սկսել է զարգանալ։ Բայց պարզվում է, որ նրանք չեն կարողանում կառավարել հավելվածը։ Աննայի նախկին ընկերը որոշում է սպանել նրան, չնայած բժիշկը դեմ էր. այդ պահին «Իրիս»-ը զանգում է նրան Լիզբեթի` այն աղջկա ձայնով, ով 2 տարի առաջ տղայի պատճառով ինքնասպան էր եղել։ «Գնա դժոխք», ասում է ձայնը, որից հետո տղայի սմարթֆոնը պայթում է` սպանելով իր ստեղծողին։ Ծրագիրը ստեղծողի մահվանից հետո Աննայի կյանքը մտնում է իր սովորական հունի մեջ։ Նրա եղբայրը ոտքի է կանգնում և նրանք միասին գնում են Բարսելոնա հանգստանալու, որպեսզի մոռանան տեղի ունեցածի մասին։

Դերերում խմբագրել

  • Հաննա Հուկստրա - Աննա Րեյնդերս
  • Ռոբերտ դե Հոոգ - Թիմ Մաաս
  • Իսիս Կաբոլե - Սոֆի Վելթս
  • Մատհեյս վան դե Զանդե Բակհոյզեն - Դան Տեյսե
  • Լիզա Սիպս - Լիզբետ
  • Յերուն Սպիտցենբերգեր - Ջերրի
  • Ալեքս Հենդրիքս - Սթեյն Րեյնդերս
  • Պատրիկ Մարտենս - Հենրի
  • Մարկ վան Էուեն - Սիմ
  • Հարի վան Ռեյտհովեն - Բժիշկ Կարլո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Online-Filmdatenbank (գերմ.)
  3. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=48186
  4. http://www.imdb.com/title/tt2536436/
  5. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «Ֆիլմի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  8. Ռուս հանդիսականներին կխնդրեն սմարթֆոնները միացնել կինոթատրոնում
  9. Barton, Steve. «A New Dutch APP Brings Terror to Your Smartphone Like Never Before». Dread Central. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.