Անդրե Վյուրմսեր

ֆրանսիացի գրող

Անդրե Վյուրմսեր (ֆր.՝ André Wurmser, ապրիլի 27, 1899(1899-04-27)[2][3][4][…], Փարիզի 3-րդ շրջան, Փարիզ[1] - ապրիլի 6, 1984(1984-04-06)[2][3][4][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի արձակագիր, լրագրող, քննադատ։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ (1934):

Անդրե Վյուրմսեր
Ծննդյան անունֆր.՝ André Maurice Wurmser[1]
Ծնվել էապրիլի 27, 1899(1899-04-27)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 3-րդ շրջան, Փարիզ[1]
Վախճանվել էապրիլի 6, 1984(1984-04-06)[2][3][4][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ[5] և Grave of L'Humanité
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԼ'Յումանիտե

Ֆրանսիայի օկուպացիայի տարիներին (1940-1944) մասնակցել է ֆրանսիական դիմադրության շարժմանը, հրատարակել է անլեգալ «Le patriote du Sud-Ouest» թերթը։ Ֆրանսիայի ազատագրումից հետո եղել է Ֆրանսիական մամուլի ազգային դաշնության փոխնախագահը։ 1954 թվականից եղել է «Յումանիտե» թերթի խմբագրակազմի անդամ։ Առաջին վեպը հրատարակվել է 1928 թվականին։ 1946-1955 թվականներին հրատարակում է յոթհատորանոց վիպաշարը՝ «Մարդը գալիս է աշխարհ»։ 1960 թվականին Լ. Մամիակի հետ հրատարակում է «ԽՍՀՄ-ը բաց սրտով» ակնարկների գիրքը։ «Յուանիտե»-ում գրած քաղաքական բնույթի հրապարակախոսական հոդվածներով 1961 թվականին կազմում և հրատարակում է «Բայց... խոսում է Ա. Վյուրմսերը» գիրքը։ 1964 թվականին հրատարակում է «Անմարդկային կատակերգություն» գիրքը, որը Օնորե դը Բալզակի մասին է[6]։ Գիրքը ներկայացնում է գրողի ու հասարակության հարաբերության մասին, հետազոտական և սուր հրապարակախոսական շեշտով[7]։

Անդրե Վյուրմսերի շիչմաքարը Պեր Լաշեզում

Ծանաթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. L'Humanité (ֆր.)RF: 1990. — ISSN 0242-6870; 2496-8617
  6. Андре Вюрмсер
  7. Անդրե Մորուա, Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը, Ե., «Հայաստան», 1972, էջ 3։