Անդրե Չալիշիր

հայ ֆոիտբոլիստ

Անդրե Չալիշիր (շվեդ.՝ André Calisir, հունիսի 13, 1990(1990-06-13)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա), հայ ֆուտբոլիստ, շվեդական «Գյոտեբորգ» ակումբի և Հայաստանի հավաքականի պաշտպան[3]։

Անդրե Չալիշիր
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1990(1990-06-13)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ստոկհոլմ, Շվեդիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Գյոտեբորգ
Համար 26
Պատանեկան կարիերա
Շվեդիա Յուրգորդեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Շվեդիա Յուրգորդեն 7 (0)
2009  Շվեդիա Շելեֆտեո 21 (0)
2011  Շվեդիա Յոյնչյոպինգս Սյոդրա 17 (0)
2012-2017 Շվեդիա Յոյնչյոպինգս Սյոդրա 168 (5)
2018— Շվեդիա Գյոտեբորգ 18 (0)
Ազգային հավաքական
2018— Հայաստան Հայաստան 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20 օգոտսոսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 4 հունիսի, 2018

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Շվեդիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2010 թվականի մայիսի 9-ին[4]՝ «Էրեբրու» ակումբի դեմ խաղում, որի 59-րդ րոպեին փոխարինել է Յուսիֆ Արուբային։ 2011 թվականի մրցաշրջանի ընթացքում վարձավճարով տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Յոնչյոպինգս Սյոդրա» ակումբ։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո ակումբի հետ կնքել է լիարժեք պայմանագիր։ 2015 թվականին «Յոնչյոպինգսը» դարձել է երկրորդ դիվիզիոնի հաղթող և անցել բարձրագույն լիգա։ 2017 թվականի մրցաշրջանի արդյունքում թիմը վերադարձել է երկրորդ լիգա՝ զիջելով փլեյ-օֆֆի խաղերում, իսկ Անդրե Չալիշիրը հեռացել է ակումբից և տեղափոխվել «Գյոտեբորգ»։

Կարիերան հավաքականում խմբագրել

Իր ֆուտբոլային կարիերայի սկզբում Անդրե Չալիշիրը հանդես է եկել Շվեդիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։

2018 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Մալթայի և Մոլդովայի հավաքականների դեմ ընկերական խաղին։ Հունիսի 4-ին կատարել է իր նորամուտը հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի հավաքականի դեմ ողջ խաղին։

Անձնական կյանք խմբագրել

Չելիշիրի հայրը ազգությամբ ասորի է, ով ծնվել է Թուրքիայում, իսկ մայրը հայ է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 https://yetenekliturkfutbolcu.de.tl/1990l%26%23305%3Blar.htm
  4. «André Calisir om debuten i allsvenskan». Expressen (Swedish). 2010 թ․ մայիսի 14. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել