Անդրեյ Ռուբին (լատիշ․՝ Andrejs Rubins, նոյեմբերի 26, 1978(1978-11-26)[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2022(2022-08-01)[3][4]), լատվիացի ֆուտբոլիստ, Լատվիայի ազգային հավաքականի կիսապաշտպան (1998-2011)։

Անդրեյ Ռուբին
լատիշ․՝ Andrejs Rubins
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 26, 1978(1978-11-26)[1][2]
Ծննդավայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ օգոստոսի 1, 2022(2022-08-01)[3][4] (43 տարեկան)
Հասակ 175 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996 Լատվիա Աուդա ? (?)
1997 Շվեդիա Էստեր 11 (0)
1998-2000 Լատվիա Սկոնտո 67 (14)
2000-2003 Անգլիա Քրիսթալ Փելաս 31 (0)
2003-2004 Ռուսաստան Շիննիկ 51 (4)
2005-2008 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 5 (0)
2006  Ռուսաստան Շիննիկ 13 (0)
2007-2008  Լատվիա Մետալլուրգ 18 (1)
2008-2010 Ադրբեջան Ինտեր 49 (9)
2010-2011 Ադրբեջան Ղարաբաղ (Աղդամ) 12 (0)
2011-2012 Ադրբեջան Սիմուրգ 18 (1)
Ազգային հավաքական
1996-1998 Լատվիա Լատվիա (մինչև 21) 13 (1)
1998-2011 Լատվիա Լատվիա 117 (10)
Մարզչական կարիերա
2014—2016 Լատվիա Օգրե մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Լատվիական ֆուտբոլի սան էր։

1997 թվականի տեղափոխվել է Շվեդիա, որտեղ խաղացել է բարձրագույն լիգայի «Էստեր» ֆուտբոլային ակումբում։ 1998 թվականին վերադարձել է Լատվիա, խաղացել է երկրի առաջատար «Սկոնտո» ֆուտբոլային ակումբում։

2000-2003 թվականներին խաղացել է անգլիական «Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբում։ 2003-2008 թվականներին խաղացել է Ռուսաստանի «Շիննիկ» և «Սպարտակ» (Մոսկվա) ակումբներում։

2008-2012 թվականներին խաղացել է ադրբեջանական «Ղարաբաղ» (Աղդամ)[5] և «Սիմուրգ» ակումբներում։

Լատվիայի հավաքականում իր նորամուտը կատարել է 1998 թվականի նոյեմբերի 10-ին՝ Թունիսի հավաքականի դեմ խաղում[6]։ Ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրել է 117 խաղ՝ խփելով 10 գոլ։

Նվաճումներ խմբագրել

  «Սկոնտո»
  • Լատվիայի չեմպիոն (2) – 1998, 1999
  • Լատվիայի Գավաթի դափնեկիր (2) – 1998, 2000
  • Լատվիայի Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1999
  «Սպարտակ» Մոսկվա
  «Մետալուրգ»
  • Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր – 2007
  • Բալթիական լիգայի հաղթող – 2007
  «Ինտեր»
  • Ադրբեջանի չեմպիոն (1) – 2009/10
  • Ադրբեջանի առաջնության արծաթե մեդալակիր – 2008/09
  «Ղարաբաղ» Աղդամ
  • Ադրբեջանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2010/11

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 https://lff.lv/zinas/14208/paragri-muziba-aizsaukts-andrejs-rubins/
  4. 4,0 4,1 4,2 https://www.delfi.lv/sports/news/futbols/atvadisanas-no-andreja-rubina-notiks-9-augusta.d?id=54612154
  5. Rubins pāriet uz «Karabakh» — Leģionāri — Futbols — Sportacentrs.com
  6. LFF. «1998. gads» (լատվիերեն). LFF.lv. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ռուբին» հոդվածին։