Անդրեյ Վլադիմիրի Պապյան (հունիսի 24, 1975, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-ախտաբան, բժշկական գիտությունների թեկնածու[1]։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ։ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի բաժնի վարիչ։

Անդրեյ Պապյան
Ծնվել էհունիսի 24, 1975 (48 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-ախտաբան
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ
ԶավակներԳագիկ Պապյան Անդրեյի, Ռոբերտ Պապյան Անդրեյի
ԾնողներԻդա Մելքումյան Լևոնի Վլադիմիր Պապյան Գագիկի

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Պապյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 24-ին Երևանում։ 1992 թվականին ավարտել է Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը։ 1992-1998 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում՝ ավարտելով այն գերազանցությամբ։ 1998-2000 թվականներին ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն մասնագիտություններով։

2000 թ. «Նորք» Ինֆեկցիոն Հիվանդությունների Բժշկական Կենտրոն` բժիշկ–ախտաբան,

2000-2003 թթ. ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Գիտական Կենտրոնի կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունք, բժիշկ-ախտաբան,

2004-2006 թթ. ՀՀ ԱՆ ԱԱԻ Ախտաբանական անատոմիայի և դատական բժշկության ամբիոն՝ ասիստենտ,

2005 թ. «Վաղարշապատ» Բժշկական Կենտրոն, պաթանատոմիայի բաժանմունք՝ բժիշկ–ախտաբան,

2007-2009 թթ. Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ախտաբանական անատոմիայի ամբիոն՝ ասիստենտ,

2009-2010 թթ. «Քանաքեռ–Զեյթուն» Բժշկական Կենտրոն, պաթոմորֆոլոգիայի բաժանմունք՝ բժիշկ–պաթոհիստոլոգ,

2008-2012 թթ. «Արաբկիր» Բժշկական Կենտրոն, պաթանատոմիայի բաժանմունք՝ բժիշկ–ախտաբան,

2009 թ. առ այսօր Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ընդհանուր Բժշկության Ֆակուլտետ՝ դեկանի տեղակալ,

2009 թ. առ այսօր Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն՝ դոցենտ,

2013 թ. առ այսօր «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ», Պաթոմորֆոլոգիայի բաժանմունք, բաժնի վարիչ[2]։

Գիտական գործունեություն խմբագրել

2007 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։

2009 թ.-ից` Հայ ախտաբանների և ախտահյուսվածաբանների ասոցիացիայի քարտուղար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Անդրեյ Պապյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «Անդրեյ Պապյան». www.med-practic.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Շագանակագեղձի շարակցային և գեղձային տարրերի ֆունկցիոնալ մորֆոլոգիան վաղ շրջանում զարգացող բարորակ հիպերպլազիայի ժամանակ | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.