Անդրեյ Բրուններ
Անդրեյ Բրուններ ( ռուս.՝ Бруннер, Андрей Осипович, նոյեմբերի 14, 1814, Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 5, 1894[2], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2]), ռուս զորապետ, հետևազորի գեներալ։
Անդրեյ Բրուններ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1814 |
Ծննդավայր | Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 5, 1894[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Կրթություն | The First Moscow Cadet Corps? |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1814 թվականի նոյեմբերի 14-ին։ Երեք տարեկանից դաստիարակվել է Բրյանսկում։
1833 թվականին ավարտել է Մոսկվայի կադետային կորպուսը` փոքր արծաթե մեդալով։ Այդ գիտական հաստատության պատմության մեջ նա երկրորդ անգամ արժանացել է հատուկ պատվի. նրա անունը փորագրվել է մարմարե տախտակի վրա` կորպուսի դահլիճում, որտեղ հրամայված է եղել տեղադրել «լավագույն շրջանավարտների անունները»։
Անդրեյ Բրունները ծառայել է Սանկտ Պետերբուրգում մինչև 1843 թվականը։ Այդ ժամանակ ավարտել է (նույնպես արծաթե մեդալով) Կայսերական զինվորական ակադեմիան (1838 թվականին)[3]։
1843 թվականին շտաբս-կապիտանի պաշտոնով գործուղման է ուղարկվել Կովկաս, որտեղ նրան տրվել գնդապետի կոչում։
1848 թվականից 1854 թվականներին եղել է Բրեստի զորամասի հրամանատար։ 1852 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում, ավելի ուշ նշանակվել է 9-րդ հետևակային դիվիզիայի պետ։
Մասնակցել է Ղրիմի պատերազմին (1853-1856 թվականներին)։ 1857 թվականից 1861 թվականներին ղեկավարել է Սևաստոպոլի համար պայքարի վերջին ճակատամարտում գլխատված 9-րդ հետևակային դիվիզիան, որտեղ նրա ղեկավարության տակ են հայտնվում Բրյանսկի և Սևսկի հետևակային զորամասները։
1865 թվականից 1872 թվականներին Բրունները եղել է 28-րդ հետևակ դիվիզիայի հրամանատարը։
Եղել է Կազակյան ռազմական շրջանակի հրամանատարը 1872 թվականից մինչև 1882 թվականների մայիսը` նախ գեներալ-լեյտենանտի կոչումով, իսկ 1873 թվականի օգոստոսի 30-ից` հետևազորների գեներալ։
Մահացել է 1894 թվականին
Մրցանակներ
խմբագրել- Պարգևատրվել է Սբ. Գևորգ 4-րդ աստիճանի շքանշանով (համար 9274, 1853 թվականի նոյեմբերի 30-ին)։
- Ինչպես նաև պարգևատրվել է Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով և ժապավենակապով (1846 թվականին), Սբ. Ստանիսլավի առաջին աստիճանի և Սբ. Աննայի առաջին աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://books.google.ru/books?id=p_6NAwAAQBAJ&pg=PT835&dq=Бруннер,+Андрей+Осипович&hl=tt&sa=X&ved=0ahUKEwjS0Lb7v43dAhVmmYsKHYbrBKQQ6AEIJDAA#v=onepage&q=%D0%91%D1%80%D1%83%D0%BD%D0%BD%D0%B5%D1%80%2C%20%D0%90%D0%BD%D0%B4%D1%80%D0%B5%D0%B9%20%D0%9E%D1%81%D0%B8%D0%BF%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87&f=false
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.google.ru/search?newwindow=1&hl=tt&biw=1366&bih=656&tbm=bks&ei=PxKEW5K1D-ayrgSG15OgCg&q=Бруннер%2C+Андрей+Осипович+1894&oq=Бруннер%2C+Андрей+Осипович+1894&gs_l=psy-ab.3...43511.44940.0.45351.0.0.0.0.0.0.0.0..0.0....0...1c.1.64.psy-ab..0.0.0....0.aQWPB0VQRrw
- ↑ «Императорская Николаевская военная академия - Выпускники». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.