Անդրանիկ Ղուկասյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Հովհաննեսի Ղուկասյան (ապրիլի 10, 1905(1905-04-10) - նոյեմբեր 1982, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

Անդրանիկ Ղուկասյան
Ծնվել էապրիլի 10, 1905(1905-04-10)
Վախճանվել էնոյեմբեր 1982 (77 տարեկան)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Հայաստան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոնի Վարդո գավառակի Բասքան գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ զրկվել է ծնողներից։ Բնահան եղած տղան դեգերել է մի տեղից մյուսը, հետո բանվորություն արել Հունաստանի Կավալլա քաղաքի ծխախոտի ֆաբրիկայում և 1925 թվականին ներգաղթել Հայաստան։ Բնակություն է հաստատել Լենինականում, որպես էլեկտրամանտյոր աշխատել տեքստիլ կոմբինատում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի ինդուստրալ բանֆակը, 1952 թվականին՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (էքստեռն)։ 1945-1956 թվականներին աշխատել է ՀԿԿ Լենինականի քաղկոմում որպես դասախոս։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ։ Մահացել է Լենինականում[2]։

Ա. Ղուկասյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 104 էջ։
  • Փերի աղջիկը (հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 104 էջ։
  • Հայրենի ավանդավեպեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 164 էջ։
  • Կյանքի էջեր, Երևան, «Հայաստան», 1968։
  • Հեքիաթներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 368 էջ։
  • Հայրենի ավանդավեպեր, Երևան, «Լույս», 1985, 144 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #15970736s // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 343.