Անդրանիկ Արարատ

գրող, խմբագիր-հրատարակիչ

Անդրանիկ Տիգրանի Արարատ (Նաճարյան),(1922, Հալեպ, Սիրիա - դեկտեմբերի 11, 1991(1991-12-11), Դամասկոս, Սիրիա), գրող, խմբագիր-հրատարակիչ։

Անդրանիկ Արարատ
Ծնվել է1922
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էդեկտեմբերի 11, 1991(1991-12-11)
Մահվան վայրԴամասկոս, Սիրիա
Մասնագիտությունգրող և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին Հալեպում հիմնադրել է «Շիրազ» տպարանը, 1945–1949 թվականներին հրատարակել է (ընկերների հետ) «Դէպի երկիր», խմբագրել և հրատարակել է «Մշակոյթ» գրականության, արվեստի և գիտության տարեգիրքը (1967, 1970, 1972, 3 հատոր)։

Լույս են տեսել Արարատի «Կրակէ արդարութիւն» (1946), «Ծիլ մը անապատին մէջը» (1965) պատմվածքների, «Յաւերժական մարդը» (1953), «Անաւարտ ուղին» (1964), «Հինգտողանի» (1986, Դամասկոս) բանաստեղծությունների ժողովները, «Մատեան հոգեդարձի» (1985, Բեյրութ, «Ալթափրես» տպագրություն) պոեմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։