Անդաուի կամուրջը (գիրք)
Անդաուի կամուրջը (անգլ.՝ The Bridge at Andau), ամերիկացի գրող Ջեյմս Ա. Միչեների գիրքը 1956 թվականի հունգարական հեղափոխության խրոնիկայից է։ Միչեները 1950-ական թվականներին ապրում էր Ավստրիայում այն ժամանակ, երբ փախստականների մեծ հոսքը հեռանում էր երկրից։ Գիրքը Միչեների լրագրողական գրքերից է (նրա 9-րդ կամ 10-րդ տպագրված գիրքը) և ավելի կարճ է, քան էպիզոդիկ վեպերը, որ գրվել են հետագա 30 տարիների ընթացքում։ Ամբողջ գիրքը պատմական իրադարձություն է` ականատեսների հետ զրույցի հիման վրա։ Պատմվում է պատմական դեմքերի կամ իրական կերպարներ հանդիսացող մարդկանց մասին, որոնց անունները փոխված են գուցե իրենց կամ ընտանիքի անվտանգության համար։ Պատմությունը սովորեցնում է ապստամբությունից առաջ և դրանից հետո հունգարական հասարակության տարբեր հատվածների փորձը:Ապստամբությանը մասնակցում էին ուսանողներ, բանվորներ, զինվորներ, ոստիկանության գաղտնի աշխատակիցներ և սովորական քաղաքացիներ։ Գիրքը ընթերցողին տանում է դեպի Բուդապեշտի փողոցներ որտեղ չզինված երիտասարդ մարդիկ էին, գործարանի աշխատողներ, և վատ զինված հունգարական զինվորները կռվում էին խորհրդային տանկերի դեմ։ Այն պատմում է նաև մինչև խորհրդային ուժերի վերադարձը Բուդապեշտի քաղաքացիների ազատության մի քանի օրերի դառը պատմությունը։
Անդաուի կամուրջը (գիրք) The Bridge at Andau | |
---|---|
Հեղինակ | Ջեյմս Ա. Միչեներ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Random House |
Հրատարակման տարեթիվ | 1957 |
ԳՄՍՀ | 0-394-41778-X |
OCLC | 705195949 |
Գրվել է իրադարձություններից անմիջապես հետո, երբ դեռ շարունակվում էին գործադուլները։ Այն ընթերցողին տանում է դեպի Սառը պատերազմի միջին շրջանը։ Գրքի անվանումը փաստորեն կապված է ավստրոհունգարական սահմանին` Անդաուին մոտ գտնվող փոքրիկ կամրջի հետ։ Կամուրջը քանդվել է 1956 թվականին խորհրդային զորքերի կողմից։ Այն վերականգնվել է 1996 թվականին՝ որպես հանդուրժողականության և օգնության խորհրդանիշ։