Անդաուի կամուրջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անդաուի կամուրջ (գերմ.՝ Brücke von Andau, հունգ.՝ Andaui-híd), փոքր կամուրջ Այնզերկանալի (գերմ.՝ Einserkanal), (հունգ.՝ Hansági-főcsatorna), Ավստրիայի ու Հունգարիայի սահմանի մաս հանդիսացող փոքրիկ գետակի վրա։ Կամուրջը գտնվում է Անդայի կոմունայից ոչ հեռու (Բուրգենլանդ, Ավստրիա)։
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Տեղանք | Andau? և Կապուվար |
Տեսակ | փայտե կամուրջ, հետիոտնային կամուրջ, border checkpoint? և միջազգային կամուրջ |
Հատում է | Einser-Kanal? |
Ճանապարհ | Austria–Hungary border? |
Երկարություն | 7 մետր |
Բացման տարեթիվ | սեպտեմբերի 14, 1996 |
![]() | |
![]() |
Բովանդակություն Խմբագրել
Սկսած 1956 թվականի իրադարձություններից` ավելի ու ավելի շատ հունգարացիներ հեռացան դեպի արևմուտք Ավստրիայի սահմանով։ Չնայած համեստ չափերին` փոքրիկ գետակի վրայի փայտյա կամուրջը փրկության ճանապարհ դարձավ ավելի քան 70 հազար հունգարացիների համար հունգարական ապստամբության ժամանակ։ Կամուրջն անցնելուց հետո փախստականները պետք է անցնեին ինը կիլոմետրանոց ազատության ճանապարհը մինչև Անդայի կոմունա, որտեղ նրանք հանդիպեցին Անդայի հյուրընկալ բնակիչների հետ։ 1956 թվականին կամուրջը պայթեցվում է խորհրդային զորքերի կողմից։
1996 թվականին ապստամբության 40-ամյակի կապակցությամբ կամուրջը վերականգնվում է որպես խորհրդանշան հանդուրժողականության և աջակցության։ Այդ ժամանակ Ազատության ճանապարհի վրա`բաց երկնքի տակ, բացվում է ցուցահանդես` Վշտի ճանապարհ անունով։ Ցուցադրված էր մոտ 900 քանդակ և արվեստի ուրիշ նմուշներ հունգարական և ավստրիական ստեղծագործողների կողմից։ Հանդիսանալով որպես ազատության իսկական խորհրդանիշ` կամուրջը դարձել է համաշխարհային հայտնի հուշարձան։
Հղումներ Խմբագրել
- «Der Bockerer III»-ը IMDB-ում անգլ.՝
- Ջեյս Մինչերը Кругосвет-ում Archived 2008-03-15 at the Wayback Machine.
- http://home.pages.at/pibuk/andau/andau.htm Archived 2005-01-14 at the Wayback Machine.