Անդեալիս, բազմամյա բույսերի վեգետատիվ բազմացման ձև, երբ խաղողի վազի մատը, պտղատու ծառի կամ թփի շիվն արմատակացնում են՝ առանց մայր բույսից անջատելու[1]։ Այգեգործության մեջ անդալիսի համար բույսը սովորաբար մոտեցնում են հողին[1]։

Limonium dendroides air layering.jpg

ՁևերԽմբագրել

Անդալիսի տարածված ձևերն են՝

  • հասարակ անդալիս,
  • տաշտաթաղ անդալիս,
  • չինական անդալիս

Նոր ստացված բույսը նույն աշնանը կամ 1-3 տարի հետո, երբ նրա արմատները հասնում են հին արմատների հիմնական զանգվածին, անջատում են մայր բույսից (տաշտաթաղ անդեալիս կատարելիս չեն անջատում)։

Անդալիսը կիրառվում է դժվար արմատակալող փոփոխակների արմատակալումը, հազվագյուտ փոփոխակների և հիբրիդային հեռանկարային նոր ձևերի բազմացումը արագացնելու, այգու դատարկ տեղերը լրացնելու, այգին խտացնելու, վազերը երիտասարդացնելու համար։ Ֆիլոքսերայով վարակված այգիներում կարելի է կատարել տաշտաթաղ անդալիս։ Պտղաբուծության մեջ անդալիս կիրառվում է միայն այլ տեղում վերատնկելու համար։ Անդալիսի շնորհիվ հնարավոր է դառնում փոխել մշակության համակարգը, բարձրացնել բերքի որակը։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Коровкин О. А. Отводок // Анатомия и морфология высших растений: словарь терминов. — М. : Дрофа, 2007. — С. 128. — 268, [4] с. — (Биологические науки: Словари терминов). — 3000 экз. — ISBN 978-5-358-01214-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 387