Անգելինա Բաբաջանյան (մայիսի 10, 1979, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մոդել և դերասանուհի.

Անգելինա Բաբաջանյան

Կենսագրություն խմբագրել

Անգելինան ծնվել է հայ ընտանիքում, Թբիլիսիում, որտեղ և անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը։

Նա հաղթել է «Միսս Հայաստան» մրցույթում 18 տարեկանում, իսկ մեկ տարի անց՝ 1998 թվականին, հաղթել է «Միսս Անդրկովկաս» մրցույթում՝ զբաղեցնելով առաջին տեղը։

Մասնակցել է «Միսս Եվրոպա» մրցույթին[1]։

2001 թվականին ավարտել է Երևանում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1998 — Երևան բլյուզ — Րիտա
  • 2001 — Խենթ հրեշտակը —Գաբրիելի բարեկամուհի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել