Անբուն կկուն, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։

Անբուն կըկուն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1922
ՎիքիդարանԱնբուն կկուն

Պատմություն խմբագրել

«Չարի վերջը» բալլադի ընդարձակ մշակումն է. այստեղ հեղինակն օգտվել է ժողովրդական տարբեր առարկաներից` ստեղծելով նոր, ինքնուրույն ստեղծագործական արժեք ունցող բալլադ։ Թումանյանը բալլադը գրելուց օգտագործել է տարբեր, ինչպես հայերեն, այնպես էլ` օտարալեզու աղբյուրներ։

Մեծապես օգտվել է Հյուսիսային Դաղստանում գրված «Волк, Лисица и Куклухай» հեքիաթից և Մ. Աբեղյանի «Ուղղագրական հոդվածներ, Գայլ և գայլի պատահարներ» գրքում առկա նյութերից[1]։

Թումանյանի Երկերի առաջին գիտական հրատարակության մեջ «Անբուն կըկուն» համարվում է 1922 թվականի գրված ստեղծագործություն, իսկ Ա. Ինճիկյանը ենթադրում է, որ այն պետք է գրված լինի «ոչ ուշ, քան մինչև 1915 թվականը»[2]։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 90 ֆոնդում պահվում է երեք ինքնագիր, որոնցից մեկը հիմք է դարձել Երևանում լույս տեսնող «Նորք» հանդեսի տպագրության համար։ Առաջին ինքնագրի վրա կան մի քանի նշումներ։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երրորդ ինքնագրի շարունակությունը, որն արտագրել է Աշխեն Թումանյանը` Հովհաննես Թումանյանի սևագրությունից։ Բալլադը գրված է արձակ երկխոսությունների ձևով։ Վերջում Աշխենը բացատրություն է տվել` գրելով. «Արտագրել եմ հայրիկի ձեռագրից նույնությամբ` և թուղթը և թանաքը նույնն է, մատիտով գրածն էլ նույն գույնն եմ վերցրել։ Արտագրել եմ 23 թվին, երբ մերոնք բոլորը Դիլիջան էին ամառը. ես մնացի մայրիկի հետ, Հովիկն էլ հետս էր»։

Այս հատվածն առաջին անգամ հրապարակել է Ա. Ինճիկյանը, Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են հատվածին վերաբերող պատառիկներ, գրառումներ[3]։

Բալլադի առաջին և երկրորդ մասերը մեզ հասել է մշակման տարբեր աստիճաններով։ Առաջին մասը գրեթե վերջացրած էր` չհաշված մի քանի տասնյակ տողեր և բառեր։ Երկրորդ մասը մեզ հասել էր գրեթե անմշակ վիճակում։ Այդ մասերը հետագա հրատարակություններում միացվել են՝ ստեղծագործության ամբողջությունը պատկերացնելու համար։

Ստեղծագործության ձեռագրերում բաց են թողնված մի քանի տողերը, որը գրողը չի հասցրել գրել։

Առաջին անգամ առանց Աշխեն Թումանյանի արտագրած հատվածի տպագրվել է Երևանի «Նորք» հանդեսի 1923 թվականի 3-րդ համարի 35 էջում, այնուհետև` Վիեննայի «Արեգ» ամսագրի 1924 թվականի համար 7-ի 401 էջում, համար 8-ի, 461 էջում, ապա` Երկերի ժողովածու առաջին հատորի 596-669 էջերում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Թումանյանի բալլադները, էջ 65
  2. Ա. Ինճիկյան, «Անբան Կըկուն» առակի անտիպ տարբերակը, Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հատոր 1, Երևան, 1964, էջ 46-59
  3. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 573–574.