Արտոնագիր մուտք, մուտք պետության տարածք' առանց նրա իրավասու իշխանությունների թույլտվության (մուտքի արտոնագիր) առկայության։ Մուտքի (կամ մուտքի և ելքի) նման կարգը որպես կանոն, սահմանվում է պետությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Այն կարող է տարածվել միայն որոշակի կատեգորիայի անձանց (օրինակ, ծառայողական գործերով ժամանողների) կամ համաձայնագրի մասնակից երկրի բոլոր քաղաքացիների վրա։ Մուտքի այս կարգն սկզբունքորեն չի վերացնում բոլոր պետություն­ներում գործող մուտքի և ելքի թույլտվության համակարգը և չի բացառում սահմանի վրա մուտքի փաստաթղթերը (արտասահմանյան անձնագիր և այլն) ներկայացնելու անհրաժեշտությունը։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва