Անարխիստների կղզին
«Անարխիստների կղզին», 2017 թվականին «Մագաղաթ» հրատարակչության հրատարակած Երվանդ Վարդանյանի պատմվածքների, էսսեների և պիեսների ժողովածուն։ 124 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան, նկարիչ՝ Ռոբերտ Սարգսյան, գեղարվեստական խմբագիր՝ Դավիթ Հակոբյան, սրբագրիչ՝ Անահիտ Գևորգյան։
Անարխիստների կղզին | |
---|---|
![]() «Անարխիստների կղզին» գրքի շապիկը (2017) | |
Հեղինակ | Երվանդ Վարդանյան |
Ժանր | էսսե, պատմվածք, պիես |
Բնօրինակ լեզու | արևելահայերեն |
Էջեր | 124 էջ |
Խմբագիր | Աշոտ Գաբրիելյան |
Նկարազարդող | Ռոբերտ Սարգսյան |
Կազմի հեղինակ | Դավիթ Հակոբյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | «Մագաղաթ» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2017 |
ԳՄՍՀ | 978-9939-9165-3-8 |
ՀՏԴ | 821.19-8 |
ԳՄԴ | 84(5Հ)-4 |
Պարգև(ներ) | Պողոսյան մրցանակ[1]։ |
Ժողովածուն 2018 թվականին արժանացել է Պողոսյան մրցանակի։
Գրքի բնաբանըԽմբագրել
Երբ պետք է ասել ճշմարտությունը, անել որևէ հայտարարություն, լեզուն անօգուտ է. նա գրողին թույլատրում է մերձեցում՝ միշտ ներծծված հուսահատությամբ, այդ պատճառով երկիմաստ մերձեցում՝ զրույցի առարկային. խոսքն ընդունակ է ծնել միայն սարսափելիորեն խեղված իրականության կեղծ պատկերը. ինչքան էլ որ գրողը ջանա, բառերն ամեն ինչ ծածկում են ու ամեն ինչ խեղաթյուրում և մաքուր ճշմարտությունը թղթի վրա դարձնում են սուտ։ Թոմաս Բերնհարդ
Գրքի հանձնարարականըԽմբագրել
«Անարխիստների կղզին» ժողովածուն բերում է ժամանակի յուրօրինակ ընկալում: Այն պատմական փաստերի խորիքից ամբողջացնում է աննկատելի՛ էականը՝ այսօրվա մարդու մտածողության համեմատականում ու ընթերցողին մատուցում իրականությանը մի նոր անկյունից նայելու հնարավորություն:
Ժողովածուում ներառված պատմվածքներն ու Էսսեները կապված են իրար ժամանակակից մարդու ու նրա գիտակցության հետազոտման ընդհանուր միտումով:
Մարդկային գաղափարների ճգնաժամի ու անորոշության զգացումն այօրվա աշխարհում խտանում են ներկայացված տեքստերի մեջ ու նորովի միֆականացվում:
Ժողովածուում ներկայացված պիեսները գրականությունն ու թատրոնը հաշտեցնելու փորձեր են[2]:
Գրքի բովանդակությունըԽմբագրել
- Փախուստ ցամաքից
- Անարխիստների կղզին
- Ուղեգրություն
- Պետերբուրգից մինչև Մեծ Նովգորոդ կամ իրականության երկու մոտեցումներ
- Դոն Կիխոտն ու իր լեմուրը
- Ջարդված արկղ կամ Կանտն առանց մետաֆիզիկայի
- HOMO URBANUS
- Հանդիսատեսի հիշողություններն անհետացած ֆիլմի մասին
- Ռեքվիեմ Խարմսի համար
- Անակնկալ Բեքեթի համար
- Դիոկղետիանոսն ու կասկածը
- Կարճ պատմություն կնատյացության մասին
- Պիեսներ
- Հանգրվան՝ գանձերի որոնման համար (Աշոտ Գաբրիելյան)