Անատոլի Վասիլևիչ Ֆիրսով (ռուս.՝ Анатолий Васильевич Фирсов, 1 փետրվարի, 1941, Մոսկվա, ԽՍՀՄ - 24 հուլիսի, 2000, Ֆիրսովկա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային ռուս հոկեյիստ (հոկեյիստ), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի ութակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1964)։ Հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ» (1954-1961) և ԲԿՄԱ (1961-1973) ակումբներում։

Անատոլի Ֆիրսով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Анатолий Фирсов
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝հոկեյիստ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1941 փետրվարի 1
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 24, 2000(2000-07-24) (տարիքը 59)
Մահվան վայր՝Ֆիրսանովկա, Խիմկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Ակումբ՝Սպարտակ (Մոսկվա) (1954-1961)
ԲԿՄԱ (1961-1973)
175 սանտիմետր
Քաշ՝70 կիլոգրամ

Անատոլի Ֆիրսովը հեղինակել է «Зажечь победы свет» (հայերեն՝ «Վառել հաղթանակի լույսը», 1973) գիրքը։

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Ֆիրսովը ծնվել է 1941 թվականի փետրվարի 1-ին Մոսկվայում։

Մարզական կարիերա խմբագրել

Անատոլի Ֆիրսովը Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի է արժանացել 1964, 1968, 1972 թվականներին (5 խաղ, 2 տափօղակ)։ 1964-1971 թվականներին նա դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (62 խաղ, 64 տափօղակ)։ Երեք անգամ ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն հարձակվող (1967, 1968, 1971)։

1963-66, 1968, 1970-73 թվականներին Ֆիրսովը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1967, 1969 թվականներին արժանացել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալի, իսկ 1962 թվականին գրավել է երրորդ տեղը։ ԽՍՀՄ առաջնությունների ընթացքում Անատոլի Ֆիրսովն ընդհանուր առմամբ անցկացրել է 474 խաղ և հակառակորդի դարպասը խփել 346 տափօղակ։

1966-1969 և 1973 թվականներին Անատոլի Ֆիրսովը հաղթել է ԽՍՀՄ գավաթի առաջնություններում։ 1969-1974 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր (14 տափօղակ)։

Անատոլի Ֆիրսովի հարվածն անօրինակ ուժ ուներ։ Խաղերից մեկի ժամանակ նրա հարվածից հետո տափօղակը հարվածել է «Крылья Советов» ակումբի դարպասապահ Ալեքսանդր Սիդելնիկովի սաղավարտին, ջարդել այն ու պատռել մարզիկի ճակատը։ Դրանից հետո դարպասապահին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց[3]։

1964 թվականին Անատոլի Ֆիրսովն ընդգրկվել է ԽՍՀՄ 34 լավագույն հոկեյիստների ցանկում։ Նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1972) և «Պատվո նշան» երկու շքանշաններով (1965, 1968)։

Կյանքը հոկեյից հետո խմբագրել

1977 թվականին Անատոլի Ֆիրսովն ավարտել է Մոսկվայի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիան՝ ստանալով մարզչի որակավորում։ 1976-1977 թվականներին եղել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ. նրա գլխավորությամբ հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է երրորդ տեղը։ 1972-1977 թվականներին Ֆիրսովը եղել է ԲԿՄԱ, իսկ 1977-1980 թվականներին՝ Վարշավայի «Լեգիա» ակումբների մարզիչ։

1987 թվականին՝ բանակից զորացրվելուց ու մարզական կարիերան ավարտելուց հետո, Մոսկվայի Կիրովի շրջմոկը Ֆիրսովին առաջարկել է որպես մարզիչ աշխատել երեխաների հետ «Կիրովեց» երիտասարդական փորձարարական միությունում։ Ֆիրսովը միության հետ աշխատանքի մեջ է ներգրավել նաև բազմաթիվ նախկին մարզիկների, ովքեր աշխատել են երեխաների հետ Կիրովի շրջանում։

1998 թվականին Անատոլի Ֆիրսովն ընդգրկվել է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահում և Հայրենական հոկեյի փառքի սրահում։

Անատոլի Ֆիրսովը մահացել է 2000 թվականի հուլիսի 24-ին Մոսկվայի մարզի Ֆիրսանովկա գյուղում։ Թաղվել է Սխոդնյա քաղաքում (ներկայում՝ Խիմկի)։

Հոկեյիստի պատվին է կոչվել 2000 թվականի օգոստոսի 31-ին գտնված ալմաստը, որը կշռում է 181,59 կարատ։

2014 թվականին Հոկեյի բարձրագույն լիգայի ղեկավարության կողմից սահմանվել է Անատոլի Ֆիրսովի անվան մրցանակ, որ ամեն տարի շնորհվում է Հոկեյի բարձրագույն լիգայի լավագույն խաղացողին, ով ընտրվում է հենց հոկեյիստների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Առաջնությունն անցկացվել է Օլիմպիական խաղերի հոկեյի առաջնության շրջանակներում։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Առաջնությունն անցկացվել է աշխարհի առաջնության շրջանակներում։
  3. Умолкла ещё одна сладкоголосая птица Статья в газете «Советский спорт», 26 июля 2000

Գրականություն խմբագրել

Фирсов А. В. Зажечь победы свет. — М.: Физкультура и спорт, 1973. — 176 с. — (Звезды мирового спорта). — 90 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Ֆիրսով» հոդվածին։