Անատոլի Լինին
Անատոլի Միխայլովիչ Լինին (ռուս.՝ Анатолий Михайлович Линин, 1901 - 1938), գրող, ռուս գրականության պատմաբան, Գրողների միության անդամ։
Անատոլի Լինին | |
---|---|
Ծնվել է | 1901 |
Վախճանվել է | 1938 |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Լեզու | ռուսերեն |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Ժանրեր | արձակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Ռոստովի պետական մանկավարժական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱնատոլի Լինինը ծնվել է 1901 թվականին՝ ուսուցչի ընտանիքում։ Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետը։ 1928 թվականին մեկնել է Դոնի Ռոստով։ Ութ տարի ղեկավարել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության բաժինը, կատարել է մեծ հետազոտական աշխատանք։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԱնատոլի Միխայլովիչ Լինինի վաղ աշխատանքները նվիրված են եղել Ալեքսանդր Օստրովսկուն և Լեոնիդ Անդրեևին։
Ռոստովում Անատոլի Միխայլովիչը շարունակել է ուսումնասիրել Ալեքսանդր Օստրովսկու դրամատուրգիան և այդ թեմայով լույս է ընծայել «Օստրովսկու ստեղծագործական ուղին» խորագիրը կրող մենագրությունը։
Միխայլովիչի խմբագրությամբ լույս տեսած «Չեխովը և մեր երկրամասը» հավաքածուում գրել է մի շարք հոդվածներ և նյութեր Չեխովի մասին։ 1935 թվականին լույս է տեսել Լինինի` Ա. Մ. Գորկու, Ա. Ս. Սերաֆիմովիչի և Ա. Պ. Չեխովի մասին քննադատական հոդվածների ժողովածուն։
Լինինը խորապես ուսումնասիրել է Ա. Պուշկինի Հյուսիսային Կովկաս կատարած այցի հետ կապված հարցերը։ Գրել է «Վոյսկա Դոնի պատմաբան Վ.Դ. Սուխորուկովը և Ա. Ս. Պուշկինը», այնուհետև` «Ա. Ս. Պուշկինը Դոնում» աշխատությունները։ Վերջին աշխատանքը տպագրվել է 1941 թվականին, այնուհետև վերահրատարակվել է 1949 թվականին։
Անատոլի Միխայլովիչ Լինինը մեծ աշխատանք է կատարել Ռոստովի գրողների կազմակերպությունում, բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Դոնի գրողների ստեղծագործությունների մասին։
Ստեղծագործություններ
խմբագրել- Литература по А.Н. Островскому. – Владикавказ, 1924.
- Литературные очерки. - Ростов н/Д: Азчериздат, 1935.
- За литературную, достойную эпоху. - Ростов н/Д: Азчериздат, 1936.
- Творчество А.Н. Островского. - Ростов н/Д: Ростиздат, 1937.
- А.С. Пушкин на Дону. - Ростов н/Д: Ростиздат, 1941, 1949.
Գրականություն
խմբագրել- Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.