Անատոլի Բորովիկ
Անատոլի Բորովիկ (ռուս.՝ Анатолий Васильевич Боровик, հուլիսի 7, 1958), ռուս դիվանագետ։ 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի մայիսի 8)[1]։
Անատոլի Բորովիկ | |
Ծննդյան օր | հուլիսի 7, 1958 (66 տարեկան) |
---|
Կենսագրություն
խմբագրել1984 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
2000 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
2000- 2003-ական թվականներին աշխատել է Կամբոջայի Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական։
2004-2008 թվականներին զբաղեցրել Է ԱՍԵԱՆ-ի երկրների դեպարտամենտի խորհրդականի, ապա ավագ խորհրդականի, բաժնի պետի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Համաասիական խնդիրների պաշտոնը։
2008-2010 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների դեպարտամենտի բաժնի պետ։
2010 թվականի փետրվարին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնում[2]։
2015-2020 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։ Այդ պաշտոնում համակարգել է հարավարևելյան Ասիայի մի շարք երկրների հետ հարաբերությունները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2020 թվականի մայիսի 4-ին նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան[3][4]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի մայիսի 8)[1]։
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2019 թվականի հունիսի 11)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Дипломаты в ранге Чрезвычайного и Полномочного Посланника 2-го класса» (ռուսերեն). www.mid.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «БОРОВИК АНАТОЛИЙ ВАСИЛЬЕВИЧ» (ռուսերեն). ВнешПол. 2016 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 04.05.2020 № 302 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Анатолий Боровик назначен новым послом России в Камбодже» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.