Անասնաբուժական թունաբանություն

Անասնաբուժական թունաբանություն, գիտություն, որն ուսումնասիրում է թունավոր նյութերի հատկությունները և կենդանիների (գյուղատնտեսություն, արդյունագործություն, ձկների, մեղուների) օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, օրգանիզմում թույնի վերափոխությու նը, օրգաններում և հյուսվածքներում թույնի կուտակումը, կաթից և ձվից թույնի անջատումը, ազդեցությունը կենդանիների սերունդների և մթերատվության որակների վրա։

Անասնաբուժական թունաբանության խնդիրներից է նաև կենդանիների թունավորումների ախտորոշման, կանխարգելման և բուժման մեթոդների մշակումը, կերերի, հում կենդանական մթերքների մեջ մնացորդային քիմիական միացությունների քանակի առավելագույն թույլատրելի սահմանի հաստատումը և դրանց վերլուծության մեթոդների մշակումը քիմիական նյութերով, այդ թվում՝ պեստիցիդներով, աղտոտված կերերի թունաբանական անասնաբուժասանիտարական գնահատման անցկացումը։ Թույնի ծագումից և բնույթից կախված՝ տարբերում են՝ բուսաթունաբանություն (բուսական ծագման թույներ), սնկաթունաբանություն (ախտածին սնկերի թույներ), պեստիցիդների, ծանր մետաղների, հանքային պարարտանյութերի, պոլիմերների և պլաստմասսաների թունաբանություն։

Կապը այլ գիտությունների հետ

խմբագրել

Անասնաբուժական թունաբանությունը սերտորեն կապված է անասնաբուժական դեղաբանության, կենսաքիմիայի, կլինիկական ախտորոշման, թերապիայի, ախտաբանության, անատոմիայի, անասնաբուժասանիտարական փորձազննության, իմունաբանության, մանրէաբանության և այլ գիտությունների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։