Անապատի նվաճում (ցուցահանդես)

Անապատի նվաճում, մասնագիտացված, հատուկ Expo ցուցահանդես, որը 1951 թվականի նոյեմբերի 13-ին ճանաչման ու հավանության էր արժանացել ցուցահանդեսների միջազգային բյուրոյի (Bureau International des Expositions) 28-րդ գլխավոր ասամբլեայի կողմից[1] և անց է կացվել 1953 թվականին[2][3] Երուսաղեմի Համաժողովների կենտրոնում Բինյանեյ Հաումայում ( International Convention Center (Jerusalem), Binyanei Ha'uma): Ցուցահանդեսի գլխավոր թեմաներն էին անապատային տարածքների ջրարբիացումն ու բնակեցումը[4]։

Պատմություն խմբագրել

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1953 թվականի սեպտեմբերի 22-ին, Իսրայելի նախագահ Իցհակ Բեն Զվիի և վարչապետի պաշտոնակատար Մոշե Շարեթի մասնակցությամբ[5] It lasted for 22 days, closing on 14 October. It was visited by 600,000 people.[6]: Իրենց տաղավարներն են ունեցել 13 երկիր[2], դրանց թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (թեև այդ երկիրը բոյկոտել էր բացման արարողությունը)[7]։ Մասնակիցների թվում էին նաև ՅՈՒՆԵՍԿՕն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը[4]։ Խորհրդային Միությունը հրաժարվել էր մասնակցել այս Expo-ին[8]։ Ցուցահանդեսի առնչությամբ թողարկվել է փոստային դրոշմանիշ, որի պատկերազարդման հեղինակը իսրայելցի նկարիչ Աբրամ Գեյմսն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1953 Jerusalem». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  2. 2,0 2,1 «1953 Jerusalem - Israel». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  3. «Official Site of the Bureau International des Exposition». Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Exhibition 'Conquest Of The Desert'». Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  5. «Israel's First International Exhibition Opened in Jerusalem». Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  6. «October 16, 1953 Israel's First International Exhibition Closes; Visited by 600,000». Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  7. «U.S. Explains Its Boycott of Exhibition Opening». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  8. «Soviet Declines Invitation to Participate in Israel Exhibition». Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.