Անահիտ Բախշյան

հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Անահիտ Ներսեսի Բախշյանից)

Անահիտ Ներսեսի Բախշյան (սեպտեմբերի 20, 1947(1947-09-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժառանգություն կուսակցությունից, Երևանի ավագանու նախկին անդամ «Բարև Երևան», ԵԼՔ դաշինքներից, ՀՀ Ազգային ժողովի նախկին անդամ Յուրի Բախշյանի այրի։

Անահիտ Ներսեսի Բախշյան
Ծնվել է1947 սեպտեմբերի 20
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
ԱմուսինՅուրի Բախշյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԺառանգության
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Կենսագրություն

խմբագրել
  • 1965-1970 - Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Մասնագիտությունը՝ ֆիզիկոս։
  • 1972-1981 - աշխատել է Երևանի թիվ 103 դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի։
  • 1981-1989 - աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժողկրթբաժնի մեթոդիստ։
  • 1989-1998 - Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի փոխտնօրեն։
  • 1999-2007 - Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն։
  • 2004-ից-2017 հունվար՝ - «Ժառանգություն» կուսակցության անդամ։
  • 2007-2012 - Ազգային ժողովի պատգամավոր «Ժառանգություն» կուսակցությունից։
  • 2012-ից -2017թ․ - Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն։
  • 2013 հունիսից - Երևանի ավագանու անդամ «Բարև Երևան» դաշինքի կազմում[1]։
  • 2017 հունիսից մինչև 2018 թ․ սեպտեմբեր-Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ։

Պարգևներ

խմբագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ անկախության 20-ամյակի առիթով արժանացել է մեդալի։ Մեդալը նախատեսված է եղել Ժառանգություն կուսակցության որևէ անդամի համար, ում կներկայացնի կուսակցությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կուսակցության ղեկավար կազմի անդամներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը որոշել են, որ մեդալը պետք է տրվի Անահիտ Բախշյանին։ Ա.Բախշյանի՝ Սերժ Սարգսյանի կողմից մեդալ վերցնելու հանգամանքը քննադատական լայն արձագանք է գտել մամուլում[2][3][4]։ 2018 թվականի ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի տված հրաժարականից կարճ ժամանակ առաջ Անահիտ Բախշյանը հրաժարվել է մեդալից՝ հետևելով մի շարք դերասանների, երգիչ-երգչուհիների նմանատիպ արարքին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Անահիտ Բախշյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  2. «Մեդալը ստացել եմ ոչ թե Քոչարյանից, այլ Սերժ Սարգսյանից․ Բախշյանի պատասխանը Փոստանջյանին», 1in.am, (https://web.archive.org/save/https://www.1in.am/2318590.html արխիվ)։
  3. «Ինչ էր մտածում տիկինը, երբ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձի ձեռքերից մեդալ էր ստանում. Փոստանջյանը` Անահիտ Բախշյանի մասին», aysor.am, (https://web.archive.org/save/https://www.aysor.am/am/news/2018/03/19/%D5%93%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%AB%D5%BF-%D4%B2%D5%A1%D5%AD%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6/1387879 արխիվ)։
  4. ««Ժառանգությունն» էր որոշել, որ ես «արյունոտ ձեռքերից» ստանամ մեդալը. Անահիտ Բախշյանի պատասխանը՝ Փոստանջյանին», aysor.am, (https://web.archive.org/save/https://www.aysor.am/am/news/2018/03/19/%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%AB%D5%BF-%D4%B2%D5%A1%D5%AD%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6/1388024 արխիվ)։