Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ղազարյան Անահիտ Պարգևի (1946, Երևան), հայ մանկավարժ։ Դոցենտ (2004

Անահիտ Ղազարյան
Ծնվել է1946
Մասնագիտությունգիտնական

Կրթություն

խմբագրել

1964 թվականին ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը, 1968 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1988 թվականին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան։

Գործունեություն

խմբագրել

1968-1970 թվականներին եղել է Երևանի Պերճ Պռոշյանի և Գայի անվան դպրոցների մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։ 1970 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնում։ Եղել է լաբորանտ, ասիստենտ։ Նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետում դասախոսում է "Մաթեմատիկա", "Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա" առարկաները։ Դասավանդել է նախապատրաստական և հեռակա ֆակուլտետներում։ Մասնակցել է ընդունելության և պետական քննությունների։ 1991 թվականից ֆակուլտետի խորհրդի անդամ է, 10 տարի եղել է խորհրդի քարտուղար։ 1995 թվականից ֆակուլտետի արհմիության բյուրոյի նախագահն է, համալսարանի արհմիութենական կոմիտեի անդամ։ Հրատարակել է 40 գիտական և մեթոդական աշխատանք, այդ թվում դասագրքեր։ Մասնակցել և մասնակցում է դպրոցի տարրական դասարանների մաթեմատիկայի դասավանդման խնդիրներին վերաբերող հարցերի քննարկմանը, հայեցակարգերի, ծրագրերի մշակման աշխատանքներին։

Պարգևատրվել է

խմբագրել
  • ՀՊՄՀ "Խաչատուր Աբովյան" (2003 թ.) մեդալ։

Հրատարակել է

խմբագրել
  • Հովհաննիսյան Վաչագան, Աբրահամյան Արամ, Իսկանդարյան Սուրեն, Ղարագեբակյան Գևորգ, Ղազարյան Անահիտ, Պողոսյան Հռիփսիմե, Մաթեմատիկա, 1-ին դասարան /հեղինակակից/։ Հանրակրթական դպրոցի դասագիրք։ Երևան, 1993 թ., 210 էջ։
  • Նույնը։ Երևան, 1994 թ., 210 էջ։
  • Նույնը։ Երևան, 1995 թ., 210 էջ։
  • Նույնը։ Երևան, 1996 թ., 210 էջ։
  • Նույնը։ Երևան, 1997 թ., 210 էջ։
  • Հովհաննիսյան Վաչագան, Աբրահամյան Արամ, Իսկանդարյան Սուրեն, Ղարագեբակյան Գևորգ, Ղազարյան Անահիտ, Պողոսյան Հռիփսիմե, Մաթեմատիկա, 2-ին դասարան /հեղինակակից/։ Հանրակրթական դպրոցի դասագիրք։ Երևան, 1997 թ., 216 էջ։
  • Հովհաննիսյան Վաչագան, Աբրահամյան Արամ, Իսկանդարյան Սուրեն, Ղարագեբակյան Գևորգ, Ղազարյան Անահիտ, Պողոսյան Հռիփսիմե, Մաթեմատիկա 3 /հեղինակակից/։ Հանրակրթական դպրոցի համար։ Երևան, 1997 թ., 224 էջ։
  • Հովհաննիսյան Վաչագան, Աբրահամյան Արամ, Իսկանդարյան Սուրեն, Ղարագեբակյան Գևորգ, Ղազարյան Անահիտ, Պողոսյան Հռիփսիմե, Մաթեմատիկա 2 /հեղինակակից/։ Հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանի դասագիրք։ Նորացված և վերամշակված հրատարակություն։ Երևան, 2001 թ., 208 էջ։