Անահիտ Ադամյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Ադամյան (մայիսի 13, 1955(1955-05-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի, 1996 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Անահիտ Ադամյան
Ծնվել էմայիսի 13, 1955(1955-05-13) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԱրտասահմանյան գրականություն (հանդես) և Գրական թերթ
Անահիտ Ադամյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Անահիտ Ադամյանը ծնվել է 1955 թվականի մայիսի 13-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում, գրական մամուլում («Արար», «Արտասահմանյան գրականություն», «Գրական թերթ»), եղել է «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրի խմբագիր։ Այժմ որպես սցենարիստ աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում։

Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են հայաստանյան և արտերկրյա մամուլում։

Գրական գործունեություն

խմբագրել
  • Լույսի փողհարներ, Երևան, 1991։

Թարգմանություններ ռուսերենից

խմբագրել
  • Անդրեյ Օլեյնիկով, Քաբուլի դժվարին ճանապարհը (վիպակ), Երևան, 1998։

Հուշագրություններ

խմբագրել
  • «Վանո Սիրադեղյան. Ափսոս էր երեխան», 2021[1]

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

1997 թվականին արժանացել է ԵՊՀ-ի «Պոեզիա – 97» մրցույթի առաջին մրցանակի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վանո Սիրադեղյան. Ափսոս էր երեխան». mediamax.am (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Ադամյան» հոդվածին։