Անահիտ-20

«Անահիտ-20», լոլիկի սորտ։ Ստեղծել է ընտրասերումնաբան Անահիտ Անանյանը ՀՀ Բանջարաբուծական փորձաընտրասերման կայանում` լոլիկի տեղական պոպուլյացիաներից, բազմանվագ անհատական ընտրության մեթոդով։

Նկարագրություն խմբագրել

Արմատն առանցքային է, թուփը՝ սովորական, կիսափռվող, ուժեղ տերևակալած։ Տերևները խոշորեն, խիստ կտրտված, բաց կանաչավուն, պարզ արտահայտված ջղերով։

Ծաղկաբույլը ողկույզ է, յուրաքանչյուր ողկույզի վրա՝ 3–5 պտուղ։ Ծաղիկները երկսեռ են։ Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո։ Պտուղը տափակ-կլորավուն է և կլորավուն, հարթ մակերեսով, 150 գ միջին զանգվածով։

Միջաուշահաս սորտ է։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 300–600 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։