«Անահայմ Դաքս» (անգլերեն՝ Anaheim Ducks) ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արևմտյան կոնֆերենցիայի Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Անահայմ քաղաքում։

Անահայմ Դաքս
Anaheim Ducks
Կոնֆերենցիա Արևմտյան
Դիվիզիոն Խաղաղօվկիանոսյան
Հիմնադրում 1993
Պատմություն Մայթի Դաքս օֆ Անահայմ
(1993–2006)
Անահայմ Դաքս
(2006–այժմ)
Տան արենա Հոնդա սենթր
Քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Գույներ Սև, նարնջագույն, մետաղական ոսկեգույն, սպիտակ

                   

Սեփականատեր(ներ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հենրի Սեմյուելի
Գլխ. մենեջեր Կանադա Ռոբ Մյուրեյ
Գլխ. մարզիչ Կանադա Բրյուս Բուդրո
Ավագ Կանադա Ռայան Գեթզլաֆ
Սթենլիի գավաթներ 1 (2006–07)
Կոնֆերենցիայի տիտղոսներ 2 (2002–03, 2006–07)
Նախագահական ավար(ներ) 0
Դիվիզիոնի տիտղոսներ 3 (2006–07, 2012–13, 2013–14)
Պաշտոնական կայք http://www.ducks.nhl.com

Հիմնադրվել է «Ուոլտ Դիսնեյ» ընկերության կողմից՝ 1993 թվականին և անվանվել «Մայթի Դաքս օֆ Անահայմ» (անգլ.` Mighty Ducks of Anaheim, թարգ.` Անահայմի հզոր բադիկներ)` համանուն կինոստուդիայի կողմից 1992 թվականին նկարահանված «Հզոր բադիկներ» մանկական ֆիլմի անվանմամբ։ 2005 թվականին «Դիսնեյն» ակումբը վաճառում է գործարար ամուսիններ Հենրի և Սյուզան Սեմյուելիներին, ովքեր որոշում են ակումբն անվանափոխել որպես «Անահայմ Դաքս»։

Շուրջ 20 տարվա գոյության ընթացքում թիմին հաջողվել է 10 անգամ դուրս գալ փլեյ-օֆֆ, նվաճել 3 խաղաղօվկիանոսյան դիվիզիայի տիտղոսներ (2006–07, 2012–13 և 2013–14 մրցաշրջաններին), երկու Արևմտյան կոնֆերենցիայի առաջնություններ (2002–03 և 2006–07 մրցաշրջաններին), ինչպես նաև մեկ անգամ դառնալ Սթենլիի գավաթակիր (2006–07 մրցաշրջանում)

Արտաքին հղումներ խմբագրել