Անալային (ռեկտալային) միազ (լատին․՝ myiasis analis (rectalis)), սրբանի միազ։

Անալային միազ
Myiasis analis
Eristalis tenax տեսակի թրթուր
ՀՄԴ-10B87.8

Կլինիկական պատկեր խմբագրել

Հետևյալ միազի զարգացման համար նախատրմադրող ֆակտորներ են համարվում անալային մասի հիվանդությունները, անմաքրասիրությունը։

Վարակումը հնարավոր է կեղտոտ սպիտակեղենի վրա առկա թրթուրների ներթափանցումից, կամ երբ ճանճերը ձվեր են դնում այդ մասում, որտեղից էլ թրթուրները մտնում են ստամոքս (այսպես կոչված ռեկտալային միազ

Ռեկտալային միազ կարող են առաջացնել Eristalis Tenax[1], Fannia canicularis, Muscina stabulans[2] և այլ թրթուրները։

Անալային միազ է առաջացնում Musca Nebulo թրթուրը[3]։

Անալային միազ կարող է առաջանալ սրբանի հատված քաղցկեղ ունեցող հիվանդների մոտ։ Հիվանդության ախտանիշներն են անալային հատվածում ուժեղ ցավերը։ Ինվազիան ուղեկցվում է խոցերի զարգացումով[4]։

Ուղիղ ալիքի արտանկումը նույնպես կարող է անալային միազով վարակվելու պատճառ դառնալ։ Ուսումնասիրությունների ժամանակ նկատվել է մկանների նեկրոզ, որի պատճառը թրթուրներն էին։ Նաև նկատվում է թարախի հավաքում և թրթուրների մեծ քանակ[5]։

Անալային միազը հիմնականում լինում է տնային կենդանիների մոտ[6]։

Բուժում խմբագրել

Բուժումը իրականցվում է թրթուրների հեռացումով և վերքերի բուժմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել