Այցելությունը (ֆիլմ, 2015)

(Վերահղված է Այցելություն (ֆիլմ, 2015)ից)

«Այցելություն» (անգլ.՝ The Visit), Մ. Նայտ Շյամալանի ամերիկյան միստիկ թրիլերն է։ Ֆիլմում նկարահանվել են Քեթրին Հանը, Էդ Օկսենբուլդը, Փիթեր Մաքրոբին և Բենջամին Քեյնսը[14]։ ԱՄՆ-ում շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 11-ին[15]։ Ռուսաստանի կինոթատրոններում ֆիլմի թողարկումը տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերի 26-ին։

Այցելությունը
անգլ.՝ The Visit[1]
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրհոգեբանական սարսափ, սարսափ ֆիլմ[2][3][4][…], գտնված կինոժապավեն և թրիլեր
Թվական2015 և սեպտեմբերի 24, 2015[1][5][6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄ. Նայթ Շյամալան[1][4][7][…]
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ, Սթիվեն Շնայդեր և Մ. Նայթ Շյամալան[8]
Սցենարի հեղինակՄ. Նայթ Շյամալան[1][8]
ԴերակատարներՔեթրին Հան[9][7][10][…], Օլիվիա Դեջոնգ[9][7][11][…], Էդ Օքսենբոլդ[9][7][11][…], Դիանա Դանագան[9][7][11][…], Փիթեր ՄաքՌոբբի[9][7][11][…], Celia Keenan-Bolger?[9][10][12] և Բենջամին Քեյնս[9][7][12]
ՕպերատորՄարիզա Ալբերտի[1]
ԵրաժշտությունՓոլ Քանթելոն
Պատմվածքի վայրՓենսիլվանիա
Նկարահանման վայրՖիլադելֆիա և Չեսթեր Սպրինգս[13]
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն94 րոպե

Սյուժե խմբագրել

Շատ տարիներ առաջ նա փախել է հայրական տնից առանց զգուշության և մինչև հիմա փորձել է չհիշել այդ գիշերվա իրադարձությունները։ Նա երեխաներին շատ չէր պատմում իր ծնողներից, և նրանք երբեք ծնողներին չէին տեսել։ Բայց հետո տատիկը և պապիկը նրան գտան համացանցում և գրեցին, որ շատ են ուզում տեսնել իրենց թոռներին և 1 շաբաթով կանչում են նրանց հյուրընկալվել Փենսիլվանիայի մեկուսացված ագարակում։ Կարգուկանոնը շատ պարզ է. կարելի է անել ինչ ցանկանում են, սակայն 10:30-ից հետո չի կարելի դուրս գալ սենյակից։ Եվ շուտով երեխաները հասկանում են պատճառը։ Սկայպով նրանք պետք է մայրիկից օգնություն խնդրեն, իսկ վերջինս նրանց կպատմի տատիկի ու պապիկի պահվածքի գաղտնիքը։

Դերերում խմբագրել

  • Դիաննա Դանագան - Դորիս տատիկ
  • Փիթեր Մաքրոբի - Ջոն պապիկ
  • Օլիվիա Դեջոնջ - Ռեբեկա թոռնիկ
  • Էդ Օկսենբուլդ - Տայլեր թոռնիկ
  • Քեթրին Հան - Փոլա մայրիկ
  • Բենջամին Քեյնս - Ռոբերտ հայրիկ
  • Էրիկա Լին Մարշալեկ - գնացքի ուղևորուհի
  • Ջոն Դուգլաս Ռեյնի - ոստիկանության սպա
  • Բրայան Գիլդի - ոստիկանության սպա
  • Շոուն Գոնսալես - գնացքի ուղևոր

Արտադրություն խմբագրել

Նկարահանումներն սկսվել են 2014 թվականի փետրվարի 24-ին, և սկզբում ֆիլը կոչվում էր Sundowning («Գիշերային խառնաշփոթություն»)[16]։ Նկարահանել են Փենսիլվանիա նահանգում։ Որպես պրոդյուսեր հանդես են եկել անձամբ Շյամալանը և Մարկ Բյենստոկը, ինչպես նաև Մ. Նայտ Շյամալանի Blinding Edge Pictures ստուդիան։ Ֆիլմի կատարող պրոդյուսերները դարձան Սթիվեն Շնայդերը և Աշվին Ռաջան։ Հետագայում ժապավենի թողարկման գործընթացին միացավ պրոդյուսեր Ջեյսոն Բլումը և իր Blumhouse Productions ստուդիան[17]։

Թողարկում խմբագրել

ԱՄՆ-ում ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 11-ին։ Պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2015 թվականի ապրիլի 17-ին և կինոթատրոններում հայտնվեց «Հեռացնել ընկերներից» ֆիլմից առաջ[18]։ Forbes թերթի հեղինակ-ներդրողներից քննադատ Սքոթ Մենդելսոնը իր անձնական վարկանիշում արդեն 2015 թվականի ամենասպասված ֆիլմն անվանեց «Այցելություն»[19]։

Վաճառքի արդյունքում ֆիլմը հավաքեց ավելի քան 95 միլիոն դոլար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. http://www.nytimes.com/2015/09/11/movies/review-the-visit-is-hansel-and-gretel-with-less-candy-and-more-camcorders.html?&_r=0
  3. http://www.nytimes.com/2015/09/11/movies/review-the-visit-is-hansel-and-gretel-with-less-candy-and-more-camcorders.html?&_r=1
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt3567288/?ref_=ttexrv_exrv_tt
  5. http://www.cinema.de/film/the-visit,7699858.html
  6. http://www.filmstarts.de/kritiken/182943.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.bbfc.co.uk/releases/visit-film
  8. 8,0 8,1 http://filmspot.pt/filme/the-visit-298312/
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Internet Movie Database — 1990.
  10. 10,0 10,1 http://www.filmaffinity.com/en/film762377.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=182943.html
  12. 12,0 12,1 http://www.cinematografo.it/cinedatabase/film/the-visit/59630/
  13. https://www.fantrippers.com/fr/magazine/article/439-les-lieux-de-tournage-de-m-night-shyamalan
  14. M. Night Shyamalan Hard At Work On New Supernatural Thriller
  15. «M. Night Shyamalan's next thriller 'The Visit' set for 2015 release | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  17. M. Night Shyamalan's 'Sundowning' Stars Kathryn Hahn, Ed Oxenbould (Exclusive)
  18. http://www.wearemoviegeeks.com/2015/04/m-night-shyamalans-visit-trailer-attached-unfriended/
  19. My Most Anticipated Film Of 2015, M. Night Shyamalan's 'The Visit,' Gets A Trailer - Forbes

Արտաքին հղումներ խմբագրել