Այրիվանքի դպրոց, կրթական օջախ Գեղարդի վանքում (Այրիվսւնք)։ Հիմնվել է 7-րդ դարի 1-ին կեսին։ Այրիվանքի դպրոցում է գործել Աթենքում կրթված թարգմանիչ և երաժիշտ Գրիգոր Գռզիկը (Այրիվանեցի)։

Ուսումնական կյանքն Այրիվանքի դպրոցում աշխուժացել է 17-րդ դարի ՝ վարդապետներ Հովհաննես Գսանեցու և հատկապես Մխիթար Այրիվանեցու օրոք։ Այրիվանքի դպրոցն ունեցել է հարուստ մատենադարան։ Գրչության արվեստը Այրիվանքի դպրոցում սկսել է ծաղկել 15-րդ դարի Մխիթար Այրիվանեցու օրոք, ապա Աիմոն Այրիվանեցի վարդապետների ժամանակ։ Այրիվանքի դպրությունից մեզ հասել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց մեծ մասը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 354