Այրին (ֆիլմ, 2020)
«Այրին» (ռուս.՝ «Вдова»), ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Մինինը[1][2][3][4]։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ռուսաստանում[5]։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | սարսափ ֆիլմ և թրիլեր |
Թվական | 2020 |
Լեզու | ռուսերեն |
Պրոդյուսեր | Սվյատոսլավ Պոդգաևսկի |
Սցենարի հեղինակ | Սվյատոսլավ Պոդգաևսկի |
Դերակատարներ | Մարգարիտա Բիչկովա |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է մի խումբ կամավոր փրկարարների մասին, որոնք մարզվում են Լենինգրադի մարզի անտառներում։ Ինչպես պնդում են հեղինակները, այն հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել այս տարածաշրջանում 2017 թվականին։ Հանկարծ ԱԻՆ-ը հայտնում է կորած տղայի մասին, որից հետո կամավորները սկսում են որոնումները, որոնց ընթացքում նրանք հանդիպում են ծառերի վրա արված խորհրդավոր նշանների, վախեցնող հնչյունների և անշունչ պառավի։ Այս ամենը նրանց հիշեցնում է, որ շուտով պետք է գա մի օր, երբ, ինչպես հավաստիացնում են լեգենդները, անտառը դառնալու է մահացու ծուղակ[6]։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Վիկտորյա Պոտեմինա | Վիկա |
Անաստասիա Գրիբովա | Քրիստինա |
Մարգարիտա Բիչկովա | Զոյա |
Իլյա Ագապով | Իլյա |
Ալեքսեյ Անիսկին | Լյոշա |
Կոնստանտին Նսետերենկո | Անդրեյ |
Օլեգ Չուգունով | Նիկիտա |
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակներ՝ Իվան Մինին, Իվան Կապիտոնով, Նատալյա Դուբովայա և Սվյատոսլավ Պոդգաևսկի
- Բեմադրող ռեժիսոր՝ Իվան Մինին
- Բեմադրող օպերատոր՝ Մաքսիմ Միխանյուկ
- Բեմադրող նկարիչ՝ Անդրեյ Բուդիկին
- Զգեստների նկարիչ՝ Ալեքսանդրա Տալալաևա
- Ստեղծագործական պրոդյուսեր՝ Նատալյա Դուբովայա
- Գործադիր պրոդյուսերներ՝ Իննա Լեպետիկովա, Մաքսիմ Մատյուշչենկո և Տատյանա Սերեբրեննիկովա
- Գլխավոր պրոդյուսերներ՝ Իվան Կապիտոնով, Սվյատոսլավ Պոդգաևսկի, Ալեքսանդր Եմելյանով, Վադիմ Վերեշչագին և Ռաֆայել Մինասբեկյան
Նկարահանումներ խմբագրել
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերի 14-ի Պոկրովի օրը և տեղի են ունեցել Լենինգրադի մարզի ճահճային անտառներում։ Ֆիլմի հերոսների մեծ մասին մարմնավորել են իրական կյանքում փրկարարներ աշխատող մարդիկ։ Ֆիլմի հեղինակների խոսքով՝ նկարահանման համար իրենց ոգեշնչել են «Բլերի կախարդը», «Վերապրածը» և «Ռեպորտաժ» ֆիլմերը։ Նկարահանող խմբի պնդմամբ՝ ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են իրական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Լենինգրադի մարզի անտառներում փրկարարների թիմի հետ[7]։ Ֆիլմի աշխատանքային անվանումը եղել է «Պոկրովյան անտառը» (ռուս.՝ «Лес Покров»)[8]։
Վարձույթ խմբագրել
Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին[9]։ Shout! Studios ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ում «Այրին» և «Սիրո կախարդանք։ Սև հարսանիք» ֆիլմերի վարձույթի իրավունքը Հյուսիսային Ամերիկայում[10]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Российская «Ведьма из Блэр»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Camera! Action!: что происходит в российском кино». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Завершены съёмки нового российского фильма ужасов «Вдова»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «23 фильма ужасов, которые угрожают выйти в ближайший год». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Вышел тизер российского триллера «Вдова»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Вдова, 2020». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Фильм Вдова: фото, видео — Вокруг ТВ». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Лес Покров
- ↑ «Рецензия на фильм «Вдова»: Не ходите, дети, в лес одни гулять». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Права на показ российских хорроров «Вдова» и «Приворот. Чёрное венчание» купили в Северной Америке — Вокруг ТВ». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.