Այվազովսկու կղզի, կղզի Խաղաղ օվկիանոսում, որը մտնում է Կուրիլյան կղզիների Փոքր շղթայի կազմի մեջ։ Ռուսաստանի ֆեդերատիվ կարգի համաձայն մտնում է Սախալինի մարզի Հարավկուրիլյան շրջանի կազմի մեջ` մարզի վարչատարածքային կառուցվածքի շրջանակներում և Հարավկուրիլյան քաղաքային շրջանի կազմի մեջ` մարզի քաղաքային կառուցվածքի շրջանակներում։

Այվազովսկու կղզի
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքYuzhno-Kurilsky District?
ԼեռնաշղթաՓոքր Կուրիլյան շղթա
Ջրլիցի ափինԽաղաղ օվկիանոս
Անվանված էՀովհաննես Այվազովսկի
Քարտեզ
Քարտեզ

Անվանվել է 1946 թվականին[1] ռուս-հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու պատվին[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Այվազովսկու կղզին տեղակայված է Եկեղեցական ծովախորշում[2]` Շիկոտան կղզու հարավում։ Կղզիները բաժանում է փոքր նեղուց` մոտավորապես 200 մետր լայնությամբ։ Այս նույն ծովախորշում` դեպի հյուսիս-արևելք, տեղակայված է փոքր կղզի` Իններորդ ալիքը[3]։

Կղզու հարավարևելյան ափը բարձր է, ժայռոտ, զառիվայր և բավականին կտրատված։ Այս ափից դեպի կղզու կենտրոնը տեղանքն իջնում է և կղզու միջին մասում անցնում գավաթաձև ցածրավայրի։ Կղզու հյուսիսարևելյան և հարավարևմտյան ափերի մեջտեղում առկա են ավազոտ լողափեր։ Կղզու ափերը մեծ մասամբ շրջապատված են քարքարոտ չորուտներով և տեղ-տեղ չորացող խութերով։

Կղզում չկան ծովային թրչունների գաղութներ, քանի որ Շիկոտան և Այվազովսկու կղզիների միջև ընկած նեղուցը հեշտությամբ կարող է հաղթահարել միակ տեղական ցամաքային գիշատիչ` սովորական աղվեսը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Масленников Б. Г. Морская карта рассказывает / Под ред. Н. И. Смирнова. — 2-е изд. — М.: Воениздат, 1986. — С. 21. — 35 000 экз.
  2. 2,0 2,1 Пыжьянов Ф. И., Браславец К. М. (1983, 1994). «Остров Кунашир и Малые Курилы. Топонимический словарь. История в названиях на карте Сахалинской области» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  3. Обзорно-географический Атлас России. — Картография, АСТ, Астрель, 2010. — С. 136-137.
  4. Слепцов Ю. А., Зеленская Л. А. Орнитологические наблюдения на острове Шикотан (Южные Курилы) в 2015 году // Русский орнитологический журнал. — 2015. — Т. 24, № Экспресс-выпуск 1220. — С. 4291—4305. — ISSN 0869—4362.