Այստեղ ահա ինչ են ասում․․․

«Այստեղ ահա ինչ են ասում...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Այստեղ ահա ինչ են ասում...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանԱյստեղ ահա ինչ են ասում․․․

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունն գրել է 1890 թվականին հուլիսին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 268) պահվում է մեկ սևագիր-ինքնագիր[1]։

Առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1964 թվականին լույս տեսած« Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» (հատոր 1, Էջ 291-297) գրքում։ Հրատարակել է Պ․ Սիմոնյանը հետևյալ ծանոթագրությամբ․

«Այս գրվածքը բովանդակում է Թիֆլիս Կոնսիստորիայում Թումանյանի պաշտոնավարության հետ կապված տհաճ ու անհրապույր պարտականությունների նկարագրությունները, հոգեկան ապրումների անմիջական արտահայտությունը։ Ոտանավոր-նամակը հիշեցնում է «Պոետն ու Մուսան» պոեմը։ Շատ հավանական է, որ սա հենց այդ պոեմի սկզբնական շրջանի սևագիր մտորումներն են, սևագիր հատվածներ, որ հետագայում հեղինակը մշակել է»։

Նույն տեղում ոտանավորի գրության ժամանակի մասին ասվում է. «Ոտանավոր-նամակը գրված է Թումանյանի Թիֆլիսի հոգևոր Կոնսիստորիայում գրագիր պաշտոն վարելու շրջանում, այսինքն՝ 1890 թվականի օգոստոսի 27-ին գրած նամակից, որտեղ ասված է․ «Քեզ վրա անցյալ ամսին մի ոտանավոր-նամակ էի գրել, բայց կորցրել էի, այս օրերս գտա, պատռվել է, կարտագրեմ կուղարկեմ»[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 645–646.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Այստեղ ահա ինչ են ասում․․․