Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այնթապ (այլ կիրառումներ)

Այնթապ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Գտնվում էր Բայազետի գավառի կենտրոնական մասում։

Գավառակ
Այնթապ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԲայազետի գավառ
Այլ անվանումներԱյնթաբ, Այնթափ, Անդաբ, Անդապ, Անթապ, Անթափ, Անտափ, Դութախ, Դութաղ, Էնթաբ, Էնթապ, Թութակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3 900 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԱյնթապցի
Ժամային գոտիUTC+3

Այնթապը տարածքով համապատասխանում է Ծաղկոտն գավառին։ Կենտրոնը Այնթապ գյուղաքաղաքն էր։ Տարածքով Այնթապի գավառը հավասար է Բայազետի գավառակին։

Կլիմա խմբագրել

Ունի բարեխառն կլիմա։

Աշխարհագրություն խմբագրել

Ջուրն առատ է, հողը բերրի է։ Ունի ծաղկավետ արոտներ։

Պատմություն խմբագրել

1915-1918 թվականներին հայերի մեծ մասը բնաջնջվեց Մեծ Եղեռնի պատճառով։ Ողջ մնացածների մի մասը կարողացավ ապաստանել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 80 բնակավայր՝ 3900 բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության զբաղմունքը անասնապահությունն ու արհեստագործությունն էր[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 235

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն