Այծի և ոչխարի մասին (ռուս.՝ Про козла и барана), 2005 թվականին նկարված ռուսական անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Անիմոս» ստուդիայում։ Ռեժիսոր Սերգեյ Գլագոլևը ստեղծել է մուլտֆիլմն ըստ Յուրի Կովալի հեքիաթի։

Այծի և ոչխարի մասին
Տեսակմուլտֆիլմ
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԱնիմոս
Տևողություն764 վայրկյան
Թվական2005

Սյուժե խմբագրել

Ձմռանը Կոզմա Միկիտիչ այծին և Բորիսիչ ոչխարին դուրս է անում ծույլ տերը, որը չի կարողանում նրանց կերակրել։ Նրանք գնում են անտառ` տնից գայլի գլուխը վերցնելով, որը դնում են պայուսակի մեջ։ Անտառում նրանք հանդիպում են կրակի շուրջը հավաքված գայլերի մի խմբի։ Այծը և ոչխարը ձևացնում են, որ իրենց պայուսակը լի է գայլի գլուխներով, և նրանք պատրաստվում են դոնդող պատրաստել։ Գայլերը վախենում են և փախչում։ Արջին հանդիպելուց հետո գայլերը վերադառնում են, իսկ այծն ու ոչխարըն այդ ժամանակ բարձրանում են կաղնու ծառի վրա։ Երբ գայլերը կաղնու տակ հավաքվում են, ոչխարն ընկնում է նրանց վրա, իսկ այծն ընկնում է արջի վրա։ Գայլերն ու արջը վերջնական վախենում են։ Այծն ու ոչխարը մնում են անտառում ապրելու, իսկ գայլերը նրանց օգնում են տնտեսության գործերով։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր` Սերգեյ Գլագոլև
  • Սցենարի հեղինակ` Սերգեյ Գլագոլև
  • Բեմադրող նկարիչ` Գալինա Էստիս
  • Օպերատոր` Ալեքսանդր Չեխովսկի
  • Հնչյունային ռեժիսոր` Վիկտոր Բրուս
  • Անիմատորներ` Սերգեյ Գլագոլև, Ֆազիլ Հասանով, Վլադիմիր Կադուխին, Յուլիյա Արոնովա, Իլյա Պանկրատով
  • Կոմպոզիտոր` Իլյա Շևց
  • Պրոդյուսեր` Թենգիզ Սեմյոնով
  • Դերերը հնչյունավորել են` Ալեքսեյ Բլոխին, Սերգեյ Ռյաբցև, Եվգենի Ռեդկո, Ալեքսանդր Պախոմով
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմերի լուսագրերի։

Մրցանակներ խմբագրել

  • Ֆիլմը մասնակցել է «Սյուզդալ-2006» անիմացիոն ֆիլմերի բաց ռուսական փառատոնի մրցութային ծրագրին[1]։
  • 2006 թվականի Բրեդֆորդ քաղաքի փառատոնի լավագույն մանկական ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել