Այծի արձանիկ (մ․թ․ա․ 14-13-րդ դարեր, Ներքին Գետաշեն)

Այծի արձանիկ, մ․թ․ա․ 14-13-րդ դարերի արձանիկ, որը հայտնաբերվել է Ներքին Գետաշենում։ Ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 10 համարի ներքո։

Այծի արձանիկ
նյութբրոնզ
բարձրություն15
լայնություն7
խորություն3
ստեղծվել էմ. թ. ա. 14-13-րդ դարեր

Նկարագրություն խմբագրել

Ձողաձև հիմքով քառանկյունի հարթակի վրա կանգնած այծի ձուլածո քանդակ է։ Կեցվածքը հանգիստ է։ Բարձր պարզած գլուխը զարդարված է ետ կեռված եղջյուրներով։ Երկարականջ է, քթանցքները և աչքերը ընդգծված են կլոր փոսիկներով, բերանը՝ ակոսով։ Պոչը կարճ է՝ դեպի վեր ոլորված։ Գիրուկ իրանը երկու կողներին ունի անկյունաձև բացվածքներ։ Ֆիգուրան սնամեջ է, ներսում ունի բրոնզե գնդիկներ՝ ձայն արձակելու համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM