Բացել գլխավոր ցանկը

Այծեմնիկ Զարդարյան

հայ քանդակագործ

Այծեմնիկ Զարդարյան (1909 - ), հայ քանդակագործուհի։

Այծեմնիկ Զարդարյան
Ծնվել է1909
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ծնողների հետ տեղափոխվել է Եգիպտոս, որտեղ ստացել է նախնական կրթությունը՝ Կահիրեի Ազգային վարժարանում։ 1926 թվականից հետևել է տեղի «Դանթե Ալիգիերի» ընկերության Լեոնարդո դա Վինչիի անվան իտալական գեղարվեստական ուսումնարանի քանդակագործական բաժնի դասընթացներին, ավարտել է 1930 թվականին։ Դեռևս ուսանողական տարիներին մասնակցել է ցուցահանդեսների՝ մի շարք քանդակներով, որոնցից մամուլը բարձր է գնահատել «Աստվածամայրը» և «Առյուծը»։ Պատրաստել է նաև Զորավար Անդրանիկի հարթաքանդակ կիսանդրին[1]:

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 319