Այեդոս (հունարեն՝ ἀοιδός, aoidos - «երգիչ»), Հին Հունաստանում թափառաշրջիկ երգիչներ, որոնք նվագել են լարավոր գործիքների վրա և հանպատրաստից էպիկական երգեր հորինել աստվածների ու հերոսների մասին։ Այեդների հորինած երգերը մեծապես նպաստել են հունական ժողովրդական էպոսի ստեղծմանն ու տարածմանը[1]։

Հին Հունաստանի նշանավոր այեդներից են եղել Թեմիասն ու Դեմոդոկոսը, որոնց անունները հիշատակված են «Ոդիսականում»։

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ ամենահայտնի այեդներից էր հենց ինքը՝ Հոմերոսը։ Չնայած կարծիք կա, որ դա եղել է ոչ թե մեկ մարդ, այլ այեդների մի ամբողջ խումբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 12