Ամփոփում[1] (հին հունարեն՝ ἁπλόος, ապլոս, պարզ, մաքուր, λόγος, բառ, խոսք), լեզվաբանության մեջ բառի կազմի մեջ եղած որևէ հնչյունական տարրի, միանման հնչյունախմբերի կամ վանկերի միացում, վերացում, որով բառի հնչյունական կազմը համառոտվում է։ Որոշ լեզվաբաններ սա անվանում են նաև վանկային տարնմանում, երբ իբրև տարնմանման արդյունք տեղի է ունենում նույնանման վանկային տարրերից մեկի անկում։ Հայերենում ամփոփման օրինակներ են՝ տավարարած > տավարած, հասարակակարգ > հասարակարգ, աշխարհահայացք > աշխարհայացք, նաև՝ գեւղ > գեղ, հրեայ > հրէի բառերում կատարված հնչյունափոխական դեպքերը[2]։

Երևույթը առաջին անգամ նկարագրել է ամերիկացի լեզվաբան՝ Մորիս Բլումֆիլդը՝ 20-րդ դարում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տերմինի թարգմանությունն ըստ՝ Մ. Տեր-Հարությունյանի
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։
  3. «Merriam-Webster's Word of the Day for February 6, 2008». Merriam-Webster Online. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.