Ամստերդամի համալսարանի գրադարան

Ամստերդամի համալսարանի գրադարան (հոլ.՝ Universiteitsbibliotheek van Amsterdam), Ամստերդամի համալսարանի (UVA) և Ակադեմիական բժշկական կենտրոնի (AMC) գրադարանը։ Գրադարանի հիմնական համալիրը գտնվում է Ամստերդամի կենտրոնում։ Գրադարանի հատուկ հավաքածուները տեղավորված են Oude Turfmarkt-ի մոտակայքում, Ամստերդամի համալսարանի Ալլարդ Պիրսոն թանգարանի հարևանությամբ։ Ակադեմիական բժշկական կենտրոնի ներքնահարկում գրադարանն ունի գրքերի մեծ պահեստ՝ ավելի քան 40,5 կիլոմետր գրքեր և այլ նյութեր։ Ամստերդամի համալսարանի գրադարանի ընկերների հիմնադրամը գրադարանի հավաքածուին պարբերաբար նվիրաբերում է հատուկ ձեռագրեր և հազվագյուտ հրատարակություններ։

Ամստերդամի համալսարանի գրադարան
Երկիր Նիդերլանդներ
Տեսակգիտական գրադարան
ՏեղադրությունԱմստերդամ
ՀասցեSingel 425, 1012 WP Amsterdam
Այլ տվյալներ
Կայքuba.uva.nl/en(անգլ.) և uba.uva.nl(նիդեր.)

Պատմություն

խմբագրել

Գրադարանի ստեղծման ակունքները գալիս են 1578 թվականից[1], երբ իշխանափոխության ժամանակ (Alteratie) Ամստերդամի կաթոլիկ հաստատությունների գրքերն ու ձեռագրերը հավաքվեցին մեկ գրադարանում բաց մեկի և բոլորի համար։ Այս քաղաքային գրադարանը սկզբում տեղակայվեց Ամստերդամի Նոր եկեղեցու շենքում (Nieuwe Kerk), այնուհետև, երբ 1632 թվականին ստեղծվեց Athenaeum Illustre-ը, տեղափոխվեց ի Agnietenkapel-ի ձեղնահարկ։ 1877 թվականին, երբ Athenaeum Illustre դարձավ քաղաքային համալսարան, բնօրինակ քաղաքային գրադարանը պաշտոնապես դարձավ համալսարանի գրադարան։

19-րդ դարում հավաքածուն այնքան է ընդլայնվել, որ գրքերը տեղավորել են մի քանի այլ վայրերում։ 1881 թվականին գրադարանը տեղափոխվել է Handboogdoelen Singel 421 հասցե։ 1968 թվականի վերականգնման ընթացքում 16-րդ դարի բնօրինակ շենքի տեսքը վերականգնվեց, և պարզվեց, որ գրադարանն ունի քաղաքի հնագույն պատերն ու միակ բուխարին։ Handboogstraat 16 և 18 հասցեների շենքներն ավելացվեցին 1919 թվականին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Singel 423 հասցեի շենքը, որի ճակատային հատվածը թվագրվում է 1609 թվական։ Սա ի սկզբանե եղել է քաղաքի զինանոցը, հետագայում ծառայել է որպես թագավորական ախոռներ։ Ուիլհելմինա թագուհին, ով պատերազմն սկսվելուն պես փախել էր Լոնդոն, շենքը գրադարանին կցելու գրավոր թույլտվություն տվեց։

 
«The German scientific book» (1941) ցուցահանդես

Singel 425 հասցեի հիմնական շենքը թվագրվում է 1960-ական թվականներին։ Այստեղ ի սկզբանե եղել է Arbalest Militia շենքը, իսկ ավելի ուշ՝ 19-րդ դարի կաթոլիկ Սուրբ Եկատերինայի եկեղեցին։ 1939 թվականին եկեղեցին քանդվեց և տարածքն ազատ մնաց, մինչև 1960-ական թվականների երկրորդ կեսերին ճարտարապետ Յան Լյոպեն կառուցեց նոր շենք։ Այս ժամանակակից շենքը համարվում է 1960-ական թվականներին բնորոշ ճարտարապետության օրինակ։

Oude Turfmarkt-ում գտնվող հատուկ հավաքածուները տեղավորված են երկու հարակից շենքերում, որոնցից մեկը 1642 թվականին նախագծել է Ֆիլիպս Վինգբունսը, մյուսը՝ 1842-1843 թվականներին եղել է Սուրբ Բերնանդուս հոգեբուժական տուն։ 2004 թվականին շենքում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, և հատուկ հավաքածուների գրադարանը պաշտոնապես բացվել է 2007 թվականի մայիսին Բեատրիկս թագուհու կողմից[2]։

Հավաքածուներ

խմբագրել
 
Ամստերդամի համալսարանի գրադարանի հատուկ հավաքածուները

Գործունեության ընթացքում գրադարանը համալրվել է բազմաթիվ կարևոր հավաքածուներով, այդ թվում հրեական մշակույթի պատմության վերաբերյալ Rosenthaliana գրադարանի հավաքածուով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Rosenthaliana գրադարանը բռնագրավվել և տեղափոխվել է Գերմանիա, սակայն որոշ առավել արժեքավոր իրեր հնարավոր է եղել թաքցնել Ամստերդամի Natura Artis Magistra կենդաբանական այգու Արտիս գրադարանում։ Պատերազմի ավարտից հետո այդ արժեքավոր հավաքածուն անվնաս հետ է վերադարձվել[3]։ Գրադարանն ունի քարտեզների տպավորիչ հավաքածու, գրքերի առևտրի պատմության հավաքածու, գրաֆիկական դիզայնի, տպագրության, եկեղեցու պատմության հավաքածու[4]։

Հատուկ հավաքածուներն ունեն տվյալների բազա (նիդերլանդերեն ինտերֆեյսով), որտեղ կարելի է տեսնել հավաքածուների նմուշները կամ նույնիսկ ամբողջական գրքերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The information in this paragraph is based on the history of the University Library by Koen Kleijn, Schutters en studenten. 1992.
  2. «Universiteit van Amsterdam Bijzondere Collecties: Geschiedenis1450-2007». Amsterdam University Library. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. Hoogewoud, F.J. (1998), The Looting of a Private and a Public Library of Judaica and Hebraica in Amsterdam during World War II. The Cases of the Ets Haim/Livraria Montezinos and Bibliotheca Rosenthaliana, p.379-390, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին
  4. The Catalogus catalogorum contains a list of the various donations and their catalogues until 1983. For a chronological survey of the most important donations, see N.P. van den Berg, Overzicht van de belangrijkste geschenken en bruiklenen aan de Universiteitsbibliotheek Amsterdam (1855-1981). For more recent donations see: «Universiteit van Amsterdam Bijzondere Collecties: Geschiedenis1450-2007». Amsterdam University Library. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.

Գրականություն

խմբագրել
  • Van den Berg, N.P. Bibliothecarissen (Universiteits)bibliotheek van Amsterdam sedert haar oprichting in 1578. [S.l.։ s.n.], [1988]
  • Van den Berg, N.P., Korte geschiedenis van het universitaire boekenbezit։ rede uitgesproken t.b.v. de UAV-dag 19 okt. 1991. [S.l.։ s.n.], 1991.
  • Van den Berg, N.P., Overzicht van de belangrijkste geschenken en bruiklenen aan de Universiteitsbibliotheek Amsterdam (1855-1981). [S.l.։ s.n.], 1994.
  • Catalogus catalogorum ad collectiones Bibliothecae Universitatis Amstelodamensis. Amsterdam։ Universiteitsbibliotheek, [1983]
  • Kleijn, Koen. Schutters en studenten։ de geschiedenis van de Universiteitsblbiotheek. Amsterdam։ Stadsuitgeverij Amsterdam, 1992. ISBN 90-5366-051-8
  • Universiteitsbibliotheek van Amsterdam
  • Universiteitsbibliotheek van Amsterdam, Bijzondere Collecties։ Geschiedenis1450-2007
  • Offenberg, A. K., Emile G. L. Schrijver, and F. J. Hoogewoud. Bibliotheca Rosenthaliana։ treasures of Jewish booklore ։ marking the 200th anniversary of the birth of Leeser Rosenthal, 1794-1994. Amsterdam։ Amsterdam University Press, 1994. ISBN 9053560882; 9789053560884. OCLC Number։ 32116020.
  • Bibliotheca Rosenthaliana, Itzhak Ben-Zvi, and Lajb Fuks. Bibliotheca Rosenthaliana. Amsterdam։ Bibliothèque de l'Université, 1958.
  • Cohen, Evelyn M., Elka Deitsch, and Ardon Bar-Hama. A journey through Jewish worlds։ highlights from the Braginsky Collection of Hebrew manuscripts and printed books ; [in conjunction with the Exhibition A Journey through Jewish Worlds։ Highlights from the Braginsky Collection of Hebrew Manuscripts and Printed Books, held at Bibliotheca Rosenthaliana, Bijzondere Collecties, Universiteit van Amsterdam, 16 October 2009 – 18 January 2010 ; Yeshiva University Museum, New York, 17 March 2010 – 11 July 2010 ; Israel Museum, Jerusalem, December 2010 - April 2011]. Amsterdam։ Bijzondere Collecties, Univ. van Amsterdam, 2009.
  • Hoogewoud, F.J. Louis Hirschel's List of Unique and Rare Items from the Bibliotheca Rosenthaliana. Studia Rosenthaliana. 2006, 39։ 73-99.
  • De La Fontaine Verwey, H. The Bibliotheca Rosenthaliana during the German Occupation. Studia Rosenthaliana. 2006, 38։ 61-72.
  • Studia Rosenthaliana. Leuven։ Peeters, 2003. ISSN 1781-7838.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի համալսարանի գրադարան» հոդվածին։