Ամուրիների օր
Ամուրիների օր (չինարեն՝ 光棍节), չինական ժամանակակից տոն, որը նշվում է նոյեմբերի 11-ին։ Նվիրված է այն մարդկանց, որոնք ամուսնացած չեն։
Ամուրիների օր | |
---|---|
Տեսակ | տոն |
Ենթադաս | shopping day? |
Ամսաթիվ | Նոյեմբերի 11 |
Տոնվում է | Չինաստան |
Հաստատված | նոյեմբերի 11, 1993[1] |
Անվանված է | single person? |
Ծագում
խմբագրելՍկսել է տոնվել 20-րդ դարի 90-ականներին Նանկինի տարբեր համալսարաններում։ Ստացել է «Ամուրիների օր» անվանումն այն պատճառով, որ անցկացման ամսաթիվը (11.11) կազմված է 4 մեկերից, որոնք խորհրդանշում են զույգ չկազմած մարդկանց[2]։ Չինաստանում լուրջ են վերաբերում թվերի զորությանը և համարվում է, որ տարվա ընթացքում հենց այդ օրն է բարենպաստ նոր ծանոթություններ հաստատելու և հարաբերություններ սկսելու համար։ Կրթությունն ավարտելուց հետո երիտասարդ ուսանողները տարածեցին այս տոնը հասարակության մեջ։ Այսօր Ամուրիների օրը առանձնահատուկ օր է բոլոր չամուսնացած երիտասարդների համար։
Տոնում
խմբագրելՏոնը նշելու ամենահայտնի ձևը միակ ընկերոջ հետ ճաշելն է, սակայն կարևոր է, որ յուրաքանչյուրը ցույց տա իր անկախությունը։ Նաև մարդիկ այն նշում են երեկույթների ժամանակ կույր հանդիպումներով, որպեսզի հրաժեշտ տան ամուրի կյանքին։
Զանգվածային տոնավաճառ
խմբագրելՎերջին տարիներին միտում է ձևավորվել, որ շատ չինական առևտրական կենտրոններ իրենց մեծ զեղչերը հարմարեցնում են այս չինական կախարդական տոնի հետ։ Եվ այժմ Չինաստանում նոյեմբերի 11-ը դարձել է հայտնի ամերիկյան «սև ուրբաթին» համարժեք։ Եվ զարմանալի չէ, որ այդ օրը ավանդական կայուն զեղչերի հետ կարող են հանդիպել նաև անհավանական առաջարկներ։ 2013 թ. առանձնացավ նրանով, որ ամենահաջողակ գնորդներին հնարավորություն տրվեց գնելու մեկ շիշ բարձր կարգի չինական «Մաոտայ» օղի ընդամենը մեկ յուանով, ընդ որում սովորաբար դրա մանրածախ գինը հասնում է մինչև 2 000 յուանի, որը հավասար է ավեի քան 300 ամերիկյան դոլլարի։ Այժմ բացի չինական ընկերությունները այդ օրը զեղչեր են տրամադրում նաև շատ արևմտյան և ամերիկյան ընկերություններ՝ հնարավորություն տալով ձեռ բերելու իրենց ֆիրմայի ապրանքներ համացանցի միջոցով։ Այդպիսի արտասահմանյան արտադրողներից են՝ Procter & Gamble, Adidas, Nike, Unilever և այլն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://time.com/3576381/china-singles-day-history/
- ↑ «Alibaba в первые 12 часов Дня холостяка продала товаров на 9 миллиардов долларов». lenta.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.