Ամոնիակացված սուպերֆոսֆատ

քիմիական միացություն

Ամոնիկացված սուպերֆոսֆատ, համակցված պարարտանյութ։

Ստացում խմբագրել

Ստացվում է սուպերֆոսֆատն անջուր ամոնիակով, ամոնիակային ջրով կամ ամոնիակատներով հագեցնելու միջոցով։ Ամոնիակով հագեցնելիս ազոտի քանակը ամոնիկացված սուպերֆոսֆատի մեջ կազմում է 1,5-3 %, իսկ ամոնիակատներով հագեցնելիս՝ 6-7 %։ Եթե ամոնիկացված սուպերֆոսֆատի ստացման համար օգտագործվում է սուպերֆոսֆատ, ֆոսֆորի քանակը կազմում է 14-18%, իսկ կրկնակի սուպերֆոսֆատ օգտագործելիս՝ մինչև 40ն%։

Հատկություններ խմբագրել

Սուպերֆոսֆատի ամոնիակացումը, ազատ ֆոսֆորական թթվի չեզոքացման շնորհիվ, բարելավում է պարարտանյութի ֆիզիկական հատկությունները։

Կիրառում խմբագրել

Ամոնիկացված սուպերֆոսֆատ խառը պարարտանյութերի լավագույն բաղադրամասն է։ Կիրառվում է բույսերի սնուցման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 325