Ամինո (բջջային հավելված)

առցանց սոցիալական ցանց

Ամինոն ամերիկական հավելված է, որը մշակվել է Narvii ընկերության կողմից։ 2014 թվականին այն ստեղծել են Բին Անդերսոնը և Ին Վանգը[1]։

Ստեղծման պատմություն

խմբագրել

2012 թվականին, երբ Անդերսոնը և Վանգը այցելեցին Բոստոնի անիմե-կոնվենցիան, նրանց մոտ գաղափար ծնվեց կոնվենցիայի նման համայնք ստեղծել[1]։ Ավելի ուշ այդ թվականին նրանք թողարկեցին 2 հավելված նվիրված քեյ փոփին և լուսանկարչությանը, որով դրանց երկրապգուներին ազատ շփվելու հնարավորություն տրվեց։

2014 թվականին տեղի ունեցավ Ամինոյի պաշտոնական թողարկումը, իսկ նախկինում թողարկված քեյ փոփը և լուսանկարչությունը դարձան առաջին համայնքները Ամինոյում։ 2014-ի հուլիսին Անդերսոնը և Վանը հիմնադրեցին Ամինոյի մայր ընկերությունը Narvii-ն, և 1,7 միլիոն դոլարի սկզբնական ֆինանսավորում ստացանչափով[2]։

Ամինո հավելվածը արագ էր աճում, և առաջին տարվա ընթացքում ստեղծվեցին 47 համայնքներ[3]։ Ֆանդոմները Ֆեյսբուքի և Ռեդդիտի պես սայթերից արտագաղթում էին դեպի Ամինո, մասամբ բջջային հավելվածների փորձից։ 2016 թվականից առաջ եթե օգտվողը ուզում էր միանալ նոր ամինո-համայնքի նա պետք է ներբեռնել մեկ ուրիշ ամինո, որին նա միանալ էր ուզում։ 2016 թվականին Ամինոն թողարկեց համակենտրոնացված պորտալ, որում բոլոր համայնքները գտնվում էին մեկ հավելվածում, այն նշանակում էր, որ օգտվողը չպետք է ներբեռնի մի քանի հավելված[4]։

Սույն թվականին ACM հավելվածը թույլատրում է օգտվողներին ստեղծել իրենց սեփական ամինո-համայնքները։ Այդպես համայնքների քանակը բարձրացավ 2,5 միլիոնով[5]։

Հատկություններ

խմբագրել

Ամինոյի գլխավոր յուրահատկությունը համայնքներն են, որոնց կարող են միանալ օգտվողները։ Օգտվողները կարող են շփվել ուրիշ համայնքի օգտվողների հետ 3 ձևով տեքստային, ձայնային և վիդեոչատերով[6]։ Ուրիշ հատկություններն են հարցումները, բլոգի նամակները, վիքի գրությունները և վիկտորինաներն են[7]։

Ֆինանսավորում

խմբագրել

2014 թվականի հուլիսին Ամինոն ստացավ 1,7 միլիոն դոլլար, որպես նախնական ֆինանսավորում։ 2015 թվականի սեպտեմբերին Ամինոն ստանում է A սերիայի ֆինանսավորում 6,5 միլիոն դոլլար դրամաքանակով։ B և C սերիաների ֆինանսավորումներից ստացել են 19,2 միլիոն և 45 միլիոն դոլլար։ Այս 4 ֆինանսավորման ռաունդների ժամանակ Ամինոն ստացավ 72,4 միլիոն դոլլար[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Varshney, Apekshita (2018 թ․ օգոստոսի 23). «Amino App Communities Is Where Real Fandom Is». Techweek. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  2. «Amino Apps». Crunchbase. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  3. Ha, Anthony (2015 թ․ սեպտեմբերի 24). «Amino raises $6.5M to build mobile communities». Techcrunch.
  4. Matsakis, Louise (2018 թ․ փետրվարի 13). «Amino Apps Makes the Case of Anonymity Online». Wired.
  5. Ha, Anthony (2018 թ․ հունիսի 12). «Amino raises $45M to bring fan communities to smartphones». Techcrunch. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  6. Popper, Ben (2016 թ․ հուլիսի 12). «This is what Reddit would look like if it was born in the mobile era». The Verge. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  7. Tracy, Phillip (2018 թ․ մարտի 31). «The 8 Best Social Media Alternatives to Facebook». The Daily Dot. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  8. «Amino Apps». Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.


Կաղապար:Socialnetwork-stub