Ամերիկահայ հանրագիտակ տարեգիրք

«Ամերիկահայ հանրագիտակ տարեգիրք», հանրագիտական հրատարակություն։ Լույս է տեսել 1925–1926 թվականներին, Բոստոնում (ԱՄՆ)։

Ամերիկահայ հանրագիտակ տարեգիրք
Տեսակտարեգիրք
Հրատարակման վայրԲոստոն

Կազմել է Հ. Խաշմունյանը։ «Ամերիկահայ հանրագիտակ տարեգիրքը» հայ հասարակական կյանքի, մասնավորապես՝ ամերիկահայ գաղութի կարևոր իրադարձություններին, դեպքերին ու դեմքերին նվիրված հոդվածների հետ միասին զգալի տեղ է հատկացրել հայտարարություններին ու ռեկլամներին, աշխատել է ԱՄՆ գաղթած հայերին ծանոթացնել երկրի վարք ու բարքին։

«Խորհրդային Հայաստանը 1925 թվականին» ընդարձակ հոդվածում (2-րդ գիրք) պատկերված են հայ ժողովրդի ազգային ու սոցիալական վերածնության առաջին նվաճումները։ «Ամերիկահայ հանրագիտական տարեգիրքը» տվյալներ է պարունակում առանձին ամերիկահայ հայրենակցական ընկերությունների ու միությունների գործունեության մասին։ Հոդվածներ են նվիրված նկարիչներ Հ. Փուշմանին և Հ. Ալխազյանին, քանդակագործ Հ. Գյուրջյանին, ռումինական ականավոր փիլիսոփա, ծագումով հայ Վասիլ Գոնտույին և մշակույթի ուրիշ նշանավոր գործիչ]ների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 282