Ամեն ինչ կամ ոչինչ (ֆիլմ, 2018)

«Ամեն ինչ կամ ոչինչ» (ռուս.՝ «Всё или ничего»), ռուսական կատակերգական արկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Սուվորովը։ Թրեյլերը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ին[1]։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2018 թվականի նոյեմբերի 29-ին[2]։

Ամեն ինչ կամ ոչինչ
Երկիր Ռուսաստան
Ժանրարկածային ֆիլմ
Թվական2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորDmitriy Suvorov?
ԴերակատարներElena Berkova?, Ռոման Կուրցին, Վլադիմիր Եպիֆանցև, Արթուր Սմոլյանինով և Սերգեյ Բուրունով

Սյուժե խմբագրել

Երեք մենեջերներ (Ալեքսեյ, Նիկիտա, Արտյոմ) միավորվում են՝ փորձելով տապալել լկտիացած ղեկավարին (Դմիտրի), որը թալանում է ընկերությունը՝ միաժամանակ կրճատելով իր աշխատակիցների աշխատավարձերը և սահմանափակելով սոցիալական փաթեթը։ Ընկերները ծրագիր են մշակում, թե ինչպես կարելի է շեֆից գողանալ 50 միլիոն և ձայնագրիչը՝ արդարությունը վերականգնելու համար։ Նրանցից ոչ ոք գործ չի ունեցել իրական քրեական աշխարհի հետ։ Ճակատագիրը հերոսներին բերում է փորձառու գողի (Դենիս) մոտ, ով օգնում է գրասենյակի աշխատողներին։ Փողի պարկի իրական տերը ամենևին էլ նա չէ, ում հետևում էին հերոսները․ նրանք իրական խնդիրներ են ունենում քրեական աշխարհի հետ։ Հիմնադիրը (Բոլեսլավ Վիկտորովիչ) սպանում է գործարարին, ում համար նախատեսված էր գումարը։ Բերման ենթարկելիս ոստիկանները վիրավորում են Նիկիտայի ոտքը։

Դերերում խմբագրել

  • Կիրիլ Կագանովիչ – Ալեքսեյ
  • Ռոման Կուրցին – Նիկիտա
  • Դանիլա Յակուշև – Արտյոմ
  • Արթուր ՍմոլյանինովԴենիս
  • Սերգեյ ԲուրունովՆիկոլայ
  • Յուրի Ստոյանով – Բոլեսլավ Վիկտորովիչ
  • Անդրեյ Ստոյանով – Դմիտրի
  • Վլադիմիր Եպիֆանցև – Վլադ
  • Ռոման Մադյանով – Վալերի
  • Աննա Բաչալովա – Նատաշա
  • Վասիլի Կորտուկով – Կոնստանտին
  • Եվգենիա Ախրեմենկո – Լյուբա
  • Եկատերինա Սոլոմատինա – Վալյա
  • Ելենա Բերկովա – Անժելա

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմն ստացել Է կինոքննադատների խառը գնահատականներ։ InterMedia-ի սյունակագիր Դենիս Ստուպնիկովը գրել է. «Ուրախալի է, որ ռեժիսորը փորձում է խուսափել շտամպներից հերոսների կերպարները նկարելիս։ Քաղցր-մեղցր ավարտը, իհարկե, նման ֆիլմի համար նախատեսված էր ժանրի օրենքի համաձայն։ Այն առկա է այստեղ, բայց նկատելիորեն կրճատված տեսքով։ Ի վերջո, արդեն լուսագրերի ժամանակ ուշադիր հեռուստադիտողը ուշադրություն կդարձնի մեկ ակնարկի, որը թույլ է տալիս «Ամեն ինչ կամ ոչինչ»-ը համարել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանի» յուրօրինակ նախաբան։ Քանի որ այդ հերոսները կվերածվեն նման հրեշների, ոչ մի հեփի-էնդի մասին խոսք լինել չի կարող»[3]։ Кино Mail.ru կայքից Բորիս Գրիշինը նշել է, որ «Ժապավենը նկարահանվել է Դմիտրի Սուվորովի նախորդ աշխատանքների ոգով՝ շատ դինամիկ տեսախցիկ, արագ մոնտաժ, կոպիտ ուղղակի հումոր, որը նախատեսված է բոլոր տեսակի ստենդ-ափ շոուների և ՈՒՀԱ-ի սիրահարների համար։ Իսկ այս կատակերգության գլխավոր խնդիրն այն է, որ այն այնքան էլ ծիծաղելի չէ. և հերոսները, և նրանց հանգամանքներն այնքան արհեստական և անկենդան են, որ նույնիսկ ժպիտ չեն առաջացնում»[4]։ КиноАфиша-ի մեկնաբան Դմիտրի Բորտնիկովը գրել է. «Երբեմն բոլորը կարող են ցանկություն ունենալ պարզապես ֆիլմ նկարահանել։ Հիշել ձեր ամենասիրելի պահերը, կպցնել դրանք միմյանց ժապավենով և ցույց տալ բոլորին, բոլորին, բոլորին։ Մոտավորապես դրանով էլ զբաղվել են «Ամեն ինչ կամ ոչինչ» կինոնախագծի ստեղծողները, որը ժողովրդի մեջ կարելի է համարձակորեն անվանել «Ոչինչ, տղաներ, մենք վերապրել ենք քոփիրայթի էլ ավելի վատագույն օրինակներ»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Трейлер комедии «Всё или ничего» с Еленой Берковой». Film.ru. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «Елена Летучая, Владимир Яглыч и другие звезды на премьере фильма «Все или ничего»». OK!. 2018 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Денис Ступников (2018 թ․ նոյեմբերի 29). «Рецензия: «Все или ничего». Комедийный пролог к «Левиафану»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  4. Борис Гришин (2018 թ․ նոյեմբերի 29). «Рецензия редакции». Кино Mail.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Дмитрий Бортников (2018 թ․ նոյեմբերի 29). ««Все или ничего»: Рецензия Киноафиши». КиноАфиша. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.