«Ամենամեծ նվերը», ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի կարճ պատվածք, գրված 1943 թվականին։

Ամենամեծ նվերը
անգլ.՝ The Greatest Gift
ՀեղինակՖիլիպ Վան Դորեն Ստերն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի և Christmas fiction?
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1943
Նկարագրում էԲեդֆորդ Ֆոլս
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCluster Publishing Ltd
Հրատարակման տարեթիվ1945
ԳՄՍՀ0-9570255-0-5

Գրվածքի հիման վրա ռեժիսոր Ֆրենկ Կապրան 1946 թվականին նկարահանել է «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը։

Սյուժեն խմբագրել

Պատմության հերոսը Ջորջ Պրատ անունով մի մարդ է, ով դժգոհ է իր կյանքից և, ունենալով խնդիրներ, մտածում է ինքնասպան լինել։ Նա կանգնած է լինում մի կամրջի վրա և հենց այդ պահին իրեն է մոտենում լավ հագնված, բայց տարօրիանկ մի անձնավորություն, և նրանք զրույցի են բռնվում։ Ջորջը նրան պատմում է, որ ավելի լավ կլիներ, եթե ինքը երբեք ծնված չլիներ։ Խորհրդավոր անծանոթն ասում է, որ նրա ցանկությունը կատարվել է ...

Փաստեր խմբագրել

  • «Ամենամեծ նվերը» պատմվածքը գրվել է 1943 թվականի նոյեմբերին։ Սակայն գրքի տպագրությունը չի հաջողվել, և Ֆիլիպ Վան Դորեն Ստերնը որոշել է դարձնել այն ուղղակի Սուրբ Ծննդյան նվեր քարտ (ընդամենը 24 էջ[1]) և 1943 թվականի դեկտեմբերին փոստով 200 պատճեններ ուղարկել է իր ընտանիքին և ընկերներին[2]։
  • Պատմությունով հետաքրքրվում է RKO կինոընկերության աշխատակից Դավիթ Հեմպստիդը, ով այն ցույց է տալիս հոլիվուդյան դերասան Քերի Գրանտի գործակալին, և RKO Pictures-ը 10 000 դոլարով 1944 թվականի ապրիլին գնում է գրվածքի էկրանավորման թույլտվությունը։ Ընկերությունը փորձում է սցենար գրել գրվածի հիմքով, սակայն գրված 3 սցենարներն էլ անհաջող են լինում և Քերի Գրանտը արդյունքում նկարահանվում է մեկ այլ Ամանորյա ֆիլմում՝ «Եպիսկոպոսի կինը».[3], իսկ 1945 թվականին Ֆրենկ Կապրայի ընկերությունը գնում է էկրանավորման իրավունքը նույնպես 10,000 դոլլարով և պատմությունը փոփոխվում է՝ հարմարացվելով որպես ֆիլմի սցենար.

Տես նաև խմբագրել

«Այս հրաշալի կյանքը» ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.film.com/movies/whats-the-big-deal-its-a-wonderful-life-1946#fbid=FuV9VPBoM2t
  2. Ervin, Kathleen A. Some Kind of Wonderful. Արխիվացված 2009-02-07 Wayback Machine Failure Magazine (n.d.). Retrieved: June 2, 2007.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել