«Ամենաառաջինները» (ռուս.՝ «Самые первые»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ-մելոդրամա, որը բեմադրել է ռեժիսոր Անատոլի Գրանիկը 1961 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում։

Ամենաառաջինները
ռուս.՝ Самые первые
Երկիր ԽՍՀՄ
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Գրանիկ
Սցենարի հեղինակԱլեքսանդր Տվերսկոյ
ԴերակատարներԻգոր Պուշկարյով
ՕպերատորՄուզակիր Շուրուկով
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունԼենֆիլմ

Ֆիլմը ներառվել է 2011 թվականի Չեբոքսարիի միջազգային կինոփառատոնի «Խաղարկային, ոչ խաղարկային և մանկական կինոյի տիեզերական ծրագիր» հետահայաց ցուցադրությունում՝ նվիրված ռուսական տիեզերագնացության տարեդարձին[1][2].

Սյուժե խմբագրել

Օդաչու Սերգեյ Սազոնովը (Իգոր Պուշկարյով) հայտնվել է տիեզերագնացների խմբում, և այժմ մասնակցում է ինտենսիվ մարզումների տիեզերք թռչելուց առաջ։ Այդ պատճառով նա որոշել է դադարեցնել իր հարաբերությունները ուսանողուհի Նատաշայի հետ։ Սակայն նրա հետ հեռախոսով խոսելով՝ Սերգեյն առաջարկություն է անում։

Յուրի Գագարինի թռիչքի պատվին Կրեմլում կազմակերպված ընդունելությանը Սազոնով ամուսինները ներկա են միասին, և հենց այդ հանդիսավոր պայմաններում Սերգեյը տեղեկացնում է, որ սկսվում է նախապատրաստության նոր ծրագիր, որի նպատակը դեպի Լուսին թռիչքն է։

Դերերում խմբագրել

  • Իգոր Պուշկարյով – Սերգեյ Սազոնով
  • Նինա Դրոբիշևա – Նատաշա
  • Պավել Մախոտին – Ալեքսանդր Վասիլևիչ Կալուգին
  • Լյուդմիլա Շագալովա – Վերա Պավլովնա Կալուգինա
  • Վլադիմիր Չեստնոկով – ակադեմիկոս Անդրեյ Նիկոլաևիչ Արկադև
  • Վլադիմիր Սամոյլով – Բորիս Միխայլովիչ
  • Օլեգ Ժակով – Եվգենի Ալեքսեևիչ, տիեզերագնացների ջոկատի բուժծառայության պետ
  • Ալեքսանդր Ստրելնիկով – Գրիգորև
  • Պավել Կաշլակով – Վորոնցով
  • Ստանիսլավ Ֆեսյունով – Վիկտոր
  • Վիկտոր Տերեխով – Միշա
  • Լև Բրիլիանտով – Սոկով[3]

Էպիզոդներում խմբագրել

  • Անատոլի Աբրամով – Իվան Վասիլևիչ, հանրակացարանի պարետ
  • Իվան Դմիտրիև – գեներալ
  • Լիդիա Կոլպակովա – Օսիպենկո, հոսպիտալի բժիշկ
  • Եֆիմ ԿոպելյանՌուբեն Գրիգորևիչ
  • Սվետլանա Մազովեցկայա – Զինաիդա Իվանովնա, լաբորանտ
  • Վերա Մեդվեդևա – ակադեմիկոս Արկադևի քարտուղար
  • Գենադի Նիլով – Նիկոլայ Անդրեևիչ, փորձարկման բժիշկ
  • Ա. Պավլով – Պավել Պետրովիչ, թռիչքի նախապատրաստման հանձնաժողովի անդամ
  • Ռոզա Սվերդլովա – հոսպիտալի սանիտար
  • Ալեքսանդր Սուսնին – ավիատեխնիկ, Սազոնովի ենթական
  • Վալերի Սոմով – էպիզոդ
  • Վլադիմիր Սոշալսկի – ակադեմիկոս Արկադևի մոտ հրավիրվածներից մեկը (լուսագրերում նշված չէ)

Նկարհանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Տվերսկայա
  • Բեմադրությունը՝ Անատոլի Գրանիկի
  • Գլխավոր օպերատոր՝ Մուզակիր Շուրուկով
  • Ռեժիսոր՝ Սեմյոն Դերևյանսկի
  • Գլխավոր նկարիչ՝ Նիկոլայ Սուվորով
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
  • Հնչյունային օպերատոր՝ Սեմյոն Շումյաչեր
  • Խմբագիր՝ Սվետլանա Պոնոմարենկո
  • Օպերատոր՝ Լ. Ալեքսանդրով
  • Մոնտաժող՝ Ա. Ռուզանովա
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ն. Կուռնիկովա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Նիկոլայ Էլենբոգեն
  • Զգեստների նկարիչ՝ Լիդիա Շիլդկնեխտ
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ա. Դյոմինա, Լյուդմիլա Շրեդերս
  • Համակցված նկարահանումներ՝
  • Օպերատոր՝ Գեորգի Վարգին
  • Նկարիչ՝ Վ. Սոլովյով
  • Անկշռության պայմաններում նկարահանումներ՝
  • Օպերատորներ՝ Գեորգի Վարգին, Կ. Ֆիլիպով
  • Խորհրդատուներ՝ Ա. Կասատկին, Վ. Դենիսով, Վ. Ռասվետաև, Պ. Ռոյտբերգ
  • Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Էդուարդ Գրիկուրով
  • Ֆիլմի տնօրեն՝ Նիկոլայ Ելիսեև

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նկարահանումներն սկսվել են նախքան դեպի Տիեզերք մարդու առաջին թռիչքը, իսկ ավարտվելլ են առաջին տիեզերագնաց Յուրի Ալեքսևիչ Գագարինի՝ Կրեմլում հանդիսավոր ընդունելության կադրերով։
  • 2011 թվականին Իգոր Պուշկարյովը Սերգեյ Սազոնովի դերի կատարման համար պարգևատրվել է ՌԴ Կոմկուսի Կենտկոմի «Տիեզերագնացության 50 տարին» հուշամեդալով»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Космическая программа игрового, неигрового и детского кино
  2. Светлана Исаева (2011 թ․ ապրիլի 14). «Настенька из "Морозко" рассудит». grani21.ru. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. Вероятно, Л. В. Бриллиантов (артист Русского драматического театра в Петрозаводске(չաշխատող հղում))
  4. «Первый космонавт советского кино награждён медалью ЦК КПРФ». Пресс-служба МГК КПРФ. 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել